Հայ երաժշտի ստեղծագործությունը թուրք երգչուհուն եւ հանդիսատեսին ստիպել է արտասվել
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
00:11
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Հայ երաժշտի ստեղծագործությունը թուրք երգչուհուն եւ հանդիսատեսին ստիպել է արտասվել



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Թուրքիայի մայրաքաղաքում Avea երաժշտական համերգաշարի շրջանակում մարտի 17-ի երեկոյան բեմ են բարձրացրել թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն, ուդ նվագող եւ հայտնի կոմպոզիտոր Արա Դինքջյանը եւ դաշնակահար Ֆահիր Աթաքօղլուն։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Արա Դինքջյանի հետ առաջին անգամ բեմ բարձրացած Սեզեն Աքսուն կատարել է  Ահմեդ Քայայի «Արտասվելով» կատարումը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։

Հայ երաժշտի ստեղծած երաժշտության ներքո երգող Սեզեն Աքսուն սկսել է արտասվել։ Կատարման ավարտին Սեզեն Աքսուն հայտնել է, թե երբեք բեմի վրա իրեն այդքան չի կորցրել։ «Արտասվում եմ, քանի որ մարդուն մարդուց այսքան տարբերակում ենք, արյունն ավելի բարձր գերադասում։ Դու ուզես, թե չուզես, բոլորը կան եւ պետք է լինեն։ Արտասվում եմ մեր մեղքերի համար։ Թող Աստված ների մեզ բոլորիս»,-ասել է Սեզեն Աքսուն, որից հետո հանդիսատեսների մի մասը եւս արտասվել է։

Համերգի վերջում Սեզեն Աքսուն հայերենով կատարել է «Սարի աղջիկ» (Սարի հարս, Շեկ հարս) ստեղծագործությունը։  Այս կատարման մեջ Սեզեն Աքսուին ձայնակցել է Արա Դինքջյանը։

Ներկայացնում ենք Արա Դինքջյանի եւ թուրքական «Քարդեշ թյուրքուլեր» խմբի համատեղ «Արտասվելով» եւ Սեզեն Աքսուի «Սարի աղջիկ» հայերեն կատարումները։




Ավելացվել է ՝ 21.03.2013
Արդեն դիտել են : 872 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն