Համբույրի միջազգային օր
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
16:30
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Համբույրի միջազգային օր



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Հուլիսի 6-ը` համբույրի միջազգային օրՀուլիսի 6-ն ամբողջ աշխարհում կշնվի Համբույրի միջազգային օրը: Ամռանը, երբ բոլորս արձակուրդի մեջ ենք, գնում ենք ծովափ, լողափ, արշավների ու էքսկուրսիաների, սիրո և համբույրների թեման հատկապես արդիական է: Բոլորը ցանկանում են սիրահարվել, համբուրվել ու կրկին համբուրվել:

Որտեղի՞ց է գալիս համբույրը

Մարդիկ սկսել են համբուրվել դեռ վաղընջական ժամանակներից, և դա, ամենայն հավանականությամբ, վստահության ամենամեծ արտահայտումն էր: Գիտես, չէ՞, որ աստվածները մարդկանց երկու կեսի էին բաժանել` կանանց ու տղամարդկանց, իսկ համբույրը միացնում էր երկու կեսերին: Գոյություն ունի նաև ավելի քիչ ռոմանտիկ տեսություն, ըստ որի պատճառը ռեֆլեքսներն են, որոնց պատճառով էլ մենք սիրում ենք և ցանկանում ենք համբուրվել:

Վախ համբույրից

Թեև կան մարդիկ, որոնք տանել չեն կարողանում համբույրները: Եվ դա բնավ լիբիդոյի պակասը չէ, պարզապես քնքշության նման արտահայտումը նրանց համար տհաճ է: Համբույրի ֆոբիան անվանում են ֆլեմաֆոբիա: 
Համբույրի նշանակությունը շատ մեծ է. չէ՞ որ հնարավոր չէ հանդիպել մեկի հետ, ում չես ցանկանում համբուրել: Շատ աղջիկներ բողոքում են, որ իրենք այդքան էլ չեն սիրում համբուրվել, սակայն վստահ ենք, խնդիրը զուգընկերոջ մեջ է: 

Ինչպիսի՞ն են լինում համբույրներըՀուլիսի 6-ը` համբույրի միջազգային օր

Համբույրները տարբեր են լինում.
Համբույր պարանոցին: Շատերն այն սիրում են հատուկ կրքոտության և  մերձության համար: Այն իսկապես համբույրի շատ գեղեցիկ տեսակ է: Եվ գուցե ամենակրքոտը համբույրների մեջ:
Համբույր այտին: Համբույրի ամենատարածված տեսակն է: Ընկերական և չպարտավորեցնող: Թեև հիմա շատ տղամարդիկ կվիճեին մեզ հետ: Չէ՞ որ աղջիկը կարող է առանց որևէ հետին մտքի համբուրել նոր ծանոթի այտը, իսկ վերջինս դա բոլորովին այլ կերպ ընկալի և ընկնի մտածմունքների ու հույսերի գիրկը:
Համբույր ձեռքին: Զգացմունքների արտահայտման նրբակիրթ մեթոդ: Հնում այս ժեստը շատ բաների էր պարտավորեցնում, սակայն հիմա, ցավոք, այլ բարքեր են: Ձեռքի համբույրն իսկական ջենթլմենի ընտրություն է: 
Համբույր շուրթերին: Ամենասիրածն ու ամենատարբերը: Էլ խորը ֆրանսիական, էլ թեթև ու կարճատև, բայց բոլորն էլ միանման հաճելի: 
Բացի այդ` համբույրները լինում են առաջին, մանկական ու վախվորած: Բոլորս էլ սրտի տրոփյունով հիշում ենք մեր առաջին համբույրը:
Լինում են նաև բաժանման համբույներ: Նույնպես ամենահիշվողը, տխուրն ու զգացմունքայինը: Համբուրում ես մարդուն` գիտակցելով, որ էլ երբեք չես տեսնի նրան ու թողնում ես նրա հետ հույսերդ ու մտքերդ:
Ինչ էլ լինի` համբույրները գրեթե միշտ լի են սիրով ու քնքշությամբ: Դրանք սիրահարված մարդկանց լավագույն գյուտն են: Համբուրվել պետք է հաճույքով և սիրած մարդու հետ, այդ ժամանակ ոչ մի դպրոց ու տեխնիկա պետք չի գա: Իսկ ձմռանը` փաթաթված տաք վերմակով, կհիշես համբույրներով ու սիրով լի ամառդ:

Հոդվածը ավելացրել է SM այցելուն


Ավելացվել է ՝ 06.07.2012
Արդեն դիտել են : 3445 անգամ SM
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն