Ի՞նչ է ծխախոտի ծուխը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
17:13
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Ի՞նչ է ծխախոտի ծուխը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Ի՞նչ է ծխախոտի ծուխը
Գրեթե ամենուրեք մեզ շրջապատող ծխախոտի ծուխն (ՇԾԾ) իրենից ներկայացնում է վնասակար գազերի, հեղուկների և ներշնչվող տարատեսակ մասնիկների խիստ ներազդող խառնուրդ: Այն կազմված է հիմնական (կամ երկրորդային) ծխից, այսինքն՝ ծխից, որը ներքաշում և արտաշնչում է ծխողը, և կողքային ծխից՝ ծուխ, որը դուրս է գալիս վառվող սիգարետի ծայրից:

Կողքային ծուխը զգալիորեն տարբերվում է հիմնականից: Ճիշտ է` ծխի այդ երկու տեսակն էլ կազմվում են նույն բաղադրիչներից, սակայն, խիստ տարբեր է վերջիններիս քանակական և որակական պարունակությունը: Օրինակ՝ կողքային ծուխը երկու անգամ ավելի նիկոտին է պարունակում, քան հիմնականը, իսկ 4-ամինոբիֆենիլի պարունակությունը, որը նպաստում է միզապարկի քաղցկեղի զարգացմանը, ավելի է գրեթե 31 անգամ, բենզապիրենը՝ 3 անգամ, 6 անգամ ավելի է տոլուոլի պարունակությունը և 50 անգամ՝ դիմեթիլնիտրոզամինինը: Քիմիական բաղադրության տեսակետից բոլոր սիգարետների կողքային ծուխը պարունակում է վերը նշված քաղցկեղածին և թունավոր նյութերը՝ անկախ սիգարետի տեսակից, ծխողի կողմից ներքաշվող և արտաշնչվող ծխի ծավալից և սիգարետի՝ ֆիլտր ունենալու կամ չունենալու հանգամանքից:


Հետևություն՝ մթնոլորտ արտանետվող ծխախոտի ծուխը պարունակում է շատ ավելի թունավոր նյութեր, քան ծուխը, որը ներքաշում և արտաշնչում է ծխողը:

Ավելին, շատերս թյուրիմացաբար կարծում ենք, որ ՇԾԾ-ն կազմված է միայն մեր աչքի համար այս կամ այն ձևով տեսանելի բաղադրամասերից և, որ դրանք գտնվում են միայն ծխողին անմիջապես շրջապատող տարածությունում: Դա իհարկե այդպես չէ: ՇԾԾ-ի շատ բաղադրամասեր տեսանելի չեն և, որպես կանոն, չափազանց վտանգավոր են: Այդ շարքից կարելի է շեշտել օրինակ՝ ածխածնի մենօքսիդը, որը բոլորիս ավելի շատ հայտնի է որպես «շմոլ գազ»:

Եվս մեկ փաստ, որի հետ առնչվել ենք յուրաքանչյուրս, սակայն, չենք դարձրել անհրաժեշտ ուշադրության առարկա: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ՇԾԾ-ը կազմող վնասակար նյութերից շատերը չեն հեռացվում անգամ օդափոխումից կամ ֆիլտրացումից հետո: Կարճ ասած, ծխախոտային ծուխը հանդիսանում է մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտման ամենամեծ աղբյուրներից մեկը: Մտնելով սենյակ, որտեղ ծխել են թեկուզ մի քանի օր առաջ, կարելի է զգալ յուրահատուկ հոտ, որը հայտնի է «կանգնային ծխախոտային ծուխ» անունով: Այդ հոտն արդյունք է ծխելու ընթացքում զանազան մակերևույթների (պատերի, հատակի, գորգերի, վարագույրների և այլն) վրա նստող քիմիական միացությունների կողմից կիսացնդող օրգանական միացությունների երկրորդային արտադրության: Նիկոտինը դրանցից ամենահայտնին է: Այդ շարքում է նաև ծխախոտային խեժը, որն իր դանդաղ ցնդելու հատկության հետևանքով կարող է երկար ժամանակի ընթացքում անընդհատ վերարտադրել «կանգնային ծխախոտային ծուխ»:

Ինչպես արդեն նշեցինք, ծխախոտի ծուխը պարունակում է մեծ քանակության ուժեղ ազդող քաղցկեղածին և աթերոգեն միացություններ: Փաստորեն, տարածքները, սենյակները, որտեղ ծխում են, աղտոտված են թունավոր (տոքսիկ) թափոններով: Կատարենք մի պարզ հաշվարկ: Ընդունված է, որ միջին ծխողը մեկ սիգարետ ծխելու ընթացքում արտադրում է ՇԾԾ-ի շուրջ 15 մգ վնասակար մասնիկներ: Հետևաբար, մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ծխող մթնոլորտ է արտանետում 175գ թունավոր ծխախոտային խեժ, որի գրեթե կեսը նստում է շրջապատում գոյություն ունեցող առարկաների մակերևույթների վրա, որտեղից էլ ժամանակի ընթացքում անընդհատ տեղի է ունենում թունավոր օրգանական միացություննեի երկրորդային արտադրություն: Անհասկանալի պատճառներով այս փաստը գրեթե միշտ անտեսվում կամ չի արժանանում անհրաժեշտ ուշադրության, երբ քննարկվում է փակ տարածություններում ծխելու խնդիրը: Համարվում է, որ մարդիկ օրվա տևողության շուրջ 90%-ն անցկացնում են փակ տարածքներում՝ տանը, գրասենյակում և այլն: Դա նշանակում է, որ օրվա տևողության գերակշիռ մասը մենք անց ենք կացնում այնպիսի վայրերում, որոնք ծխախոտային ծխի ազդեցության ռիսկային և վտանգավոր գոտիներ են:

ՇԾԾ-ի թունավոր բաղադրիչները, որոնք ախտահարում են սիրտը և արյունատար անոթները, նպաստում են քաղցկեղի և ռեսպիրատոր հիվանդությունների զարգացմանը, արագ տարածվում են աշխատասենյակում, հյուրանոցների միջանցքներում, ռեստորանների դահլիճներում և այլն: Դժվար չէ կռահել, թե որքան վտանգավոր և վնասակար նյութեր է շնչում աշխատողն իր աշխատավայրում: Աշխատողների մեծ մասը աշխատանքային պայմանների յուրահատկության կամ զանազան պատճառների բերումով չեն կարող փոխել աշխատանքային վայրում իրենց շրջապատող մթնոլորտը: Գործազրկության ներկա պայմաններում ծիծաղելի է անգամ մտածել առողջությունը պաշտպանելու նպատակով աշխատանքը թողնելու մասին: Մարդիկ ստիպված վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Ստորև ներկայացվող աղյուսակում բերված է այն քիմիական նյութերի ոչ ամբողջական շարքը, որոնք ռեստորանի աշխատողը շնչում է 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում 300 մ2 մակերես ունեցող տարածքում:












Ավելացվել է ՝ 09.08.2012
Արդեն դիտել են : 1960 անգամ torostops
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն