Ինչու՞ են բոլոր գովազդներիի ժամանակ ժամացույցները ցույց տալիս միշտ 10:10 ժամ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
02:53
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Ինչու՞ են բոլոր գովազդներիի ժամանակ ժամացույցները ցույց տալիս միշտ 10:10 ժամ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Այս գաղտնիքի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ձեռքի ժամացույցի գովազդի ժամանակ ժամացույցի սլաքները միշտ ուղղված են լինում 10.10 –ի վրա: Այս երևույթն առաջին անգամ բացահայտվեց 2005 թվականին և մինչև հիմա իր հիմնական լուծումը չի ստացել: Սակայն գոյություն ունեն մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնցից են`


1. Մարքեթինգային տարբերակ – Մարքեթոլոգներն ու բրենդ մենեջերները ասում են, որ այս դիրքում սլաքներն ունեն խորը իմաստ, որն արտահայտում է ժպիտ: Այսինքն այդ դիրքում ժպիտի նմանությունը թույլ է տալիս ունենալ դրական էմոցիաներ, որն էլ աուդիտորիայի վրա ազդելու միջոց է: Իսկ այս դեպքում հարց է ծագում, իսկ ինչու 10.10, այլ ոչ թե 14.50 : Այս դեպքում էլ մարքեթոլոգները պատասխանում են, որ առավոտն ամենալավ տրամադրություն ունենալու և ավելի եներգիայով հարուստ լինելու ժամանակն է, քան ասենք 14.50-ին : Ուստի այն ավելի արդյունավետ կերպով է ազդում մարդկանց հոգեբանության վրա:

2. Արտադրական տարբերակ - Արտադրության ժամանակ այս դիրքով են թողարկվում ժամացույցների սլաքները: Եվ քանի որ գովազդի համար ներկայացնում են նոր ժամացույցները, ուստի նրանք միշտ լինում են 10.10- վրա: Իսկ ահա ինչ անել կվարցային ժամացույցների դեպքում, երբ արտադրությունից հետո դրվում են նրանց փոքրիկ մարտկոցները, իսկ դրանից հետո ժամացույցն արդեն աշխատում է:






3. Պայմանավորված տարբերակ – Ըստ այս տարբերակի առկա է համաշխարհային պայմանավորվածություն ժամացույց արտադրողների միջև: Ըստ ենթադրության 10.10-ը կոդավորված հաղորդագրություն է, որը միմյանց պարբերաբար փոխանցվում են ժամացույց արտադրողները: Ըստ մյուս ենթադրության այդ թիվն ինչ-որ իրադարձություն է խորհրդանշում ապագայում, իսկ մյուս տարբերակն ասում է, որ քանի դեռ ժամացույցի սլաքներն այդ թվերի վրա են, ուրեմն ոչինչ էլ չի լինելու:

4. Դեն Բրաունի տարբերակը – Գրող, հրապարակապոս Դեն Բրաունն այս ամենին առաջարկում է նայել հետևյալ տեսանկյունից: Ըստ նրա 10.10-ի սլաքը հակաֆաշիստական արմատներ ունի, քանի որ ցույց է տալիս, թե նրանց դեմ պայքարը դեռ չի մարել և այն շարունակվում է: Բրաունի լոգիկան ասում է, որ 10.10-ը ստեղծում է 115 աստիճանի անկյունը: Այդ աստիճանն ըստ Ցելսիուսի այն թիվն է, որի ժամանակ եռում է անտի-ֆրիզը: Անտի-ֆրիզն էլ համահունչ է անտիֆրից բառին, որը կրում էր հակաֆաշիստական կազմակերպությունը: Ըստ Բրաունի այս կազմակերպությունը գործում է նաև մեր օրերում:


Փորձի համար այցելեք google և նկարների բաժնում գրեք օրինակ часы rolex և տեսեք որ նկարներում ժամերը գրեթե բոլորը 10:10 ժամն են ցույց տալիս


Աղբյուր ՝ businessbloger.net

Նյութը ավելցրել է ALIN այցելուն





Ավելացվել է ՝ 23.08.2012
Արդեն դիտել են : 1488 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն