Մայքլ Ջեքսոն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
05:12
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հայտնի մարդիկ

Մայքլ Ջեքսոն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլերեն՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 291958 – հունիսի 252009ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար էր։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»,[1]«Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ)[2][3], նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (ScreamՋանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար[4])։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։[5][6][7] Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ [2][8], արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։[9]

Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այս օր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի 5 սոլո ստուդիական ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller(1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող», նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։[10]

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահը սպանության հետևանք էր։[11]Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ հասցվել է Sony ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին, ժամը 24:00 ին (Երևանում առավոտյան ժամը 9:00 էր)։[12][13] 2009 թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։ [14] 2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները։ [15] 2010-ի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր, որը արժեցավ 250 միլիոն դոլար, ըստ այդ պայմանագրի Սոնին իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները և վերջապես Սոնին իրավունք է ստանում թողարկել Մայքլի 7 ետմահու ստուդիական ալբոմ։ [16]


Մայքլը պատմում էր, որ ինքը ենթարկվում էր ստորացումների հոր կողմից, սակայն նա հարգում էր իր հորը, որի կարգապահության շնորհիվ Մայքլը հասավ մեծ հաջողությունների։ [58][59] Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանեց, որ մի անգամ ուշ երեկոյան նրա հայրը դիմակ հագած ներս է մտել պատուհանից և սկսել տարօրինակ և սարսափազդու ձայներ հանել։ Հետագայում Ջոզեֆը պատմում էր, որ նա դա արել է, որպեսզի սովորեցնի երեխաներին փակել պատուհանը քնելուց առաջ։ 4 տարի անց Մայքլը պատմեց, որ դրանից հետո նա երազներում տեսնում էր, թե ինչպես են նրան առևանգում իր ննջասենյակից։ [60] 2003 թվականին BBC-ին տված հարցազրույցում Ջոզեֆը խոստովանեց, որ մանկության տարիներին ծեծում էր Մայքլին։ [61] Առաջին անգամ Մայքլը պատմեց այդ ամենի մասին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում (1993 թվականին)։ Հարցազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մանկության տարիներին Ջեքսոնը հաճախ արտասվում էր մենության զգացումից։ [62][63][64] Մեկ այլ հարցազրույցի ժամանակ՝ Living with Michael Jackson (2003), մանկության տարիների մասին պատմելիս, Մայքլը փակեց դեմքը և արտասվեց։

Մանկապղծության մեղադրանք

Մայքլը երկու անգամ մեղադրվել է մանկապղծության մեջ։ 1993-ին նա մեղադրվեց 13-ամյա Ջորդան Չենդլերի նկատմամբ անառակաբարո գործողության մեջ։ Ջորդանը Մայքլի մոլի երկրպագու էր և հաճախ էր լինում «Նևերլանդ» ռանչոյում։ Ըստ Ջորդանի հոր պատմածի, տղան իրեն խոստովանել է, թե Մայքլը ստիպել է նրան ձեռք տալ իր սեռական օրգաններին։ Տղան շատ մանրակրկիտ պատմել է Մայքլի առնանդամի մասին, և Մայքլը ստիպված մերկացավ, որպեսզի ոստիկանները համեմատեն տղայի ասածները։ Սակայն նմանություններ չէին հայտնաբերվել, ի վերջո Մայքլը վճարեց նրանց $22 միլիոն և նրանք ետ վերցրին գործը։

Տաս տարի անց Ջեքսոնը կրկին մեղադրվեց մանկապղծության մեջ, այս անգամ 13-ամյա Գեվին Առվիզոյի նկատմամբ, ով նույնպես հաճախ էր լինում «Նևերլանդ»-ում։ Ռանչոյում գտնվելու ժամանակ երեխաները հաճախ քնում էին Մայքլի սենյակում։ Այս անգամ Մաքյլին մեղադրեցին այն բանում, որ նա հարբեցրել է երեխային (ինչը ԱՄՆ-ում հանցագործություն է), այնուհետև ձեռանաշարժությամբ է զբաղվել նրա հետ։ Բացի դրանից նրան մեղադրեցին այն բանում, թե նա ձեռք է տվել Գեվինի և այլ երեխաների սեռական օրգաններին։ Դեկտեմբերի 18-ին ոստիկանությունը հետախուզեց Մայքլի «Նևերլանդ» ռանչոն, իսկ ամսի 20-ին երգչին ձերբակալեցին, սակայն մի քանի ժամ անց նրան ազատ արձակեցին գրավի դիմաց։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ Մայքլը հայտարարեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, և դա ուղղակի գումար շորթելու միջոց է։ Դատը շարունակվեց 2005-ի փետրվարից մինչ մայիս։ Ավելի քան 2200 ԶԼՄ-ներ զբաղված էին այդ գործի լուսաբանմամբ։ Սակայն Մայքլին անմեղ ճանաչեցին։

Այս անմենը հանգեցրեց Մայքլի առողջության վատթարացմանը[65]։, նա նույնիսկ սկսեց օգտագործել ցավազրկողներ սթրեսին դիմանալու համար։ Բացի դրանից, այդ ամենի հետևանքը եղավ Մայքլի բանկային հաշիվների զրոյացումը, քանզի ԱՄՆ-ի լավագույն փաստաբանների ծառայություննները նրան արժեցան ավելի քան $100.000.000։

2009-ին հայտնի դարձավ, որ Էվան Չենդլերը՝ Ջորդան Չենդլերի հայրը, ով դատարան էր դիմել Մայքլ Ջեքսոնին մեղադրելով մանկապղծության և իր որդուն բռնաբարելու մեջ, ինքնասպան է եղել։ 65-ամյա Էվանի դին հայտնաբերել է իր շենքի սպասարկման անձնակազմի աշխատողներից մեկը։ [66]


Աղբյուր ` Վիկիպեդիա



Ավելացվել է ՝ 16.10.2011
Արդեն դիտել են : 2625 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն