Ջոնի Դեփի կյանքի կանոնները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
21:14
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հայտնի մարդիկ

Ջոնի Դեփի կյանքի կանոնները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Կարծես իմ իսկական անունն Օսմոնդ է:

Ես տարօրինակ երեխա եմ եղել: Սկզբում ես ուզում էի Բրյուս Լի դառնալ, հետո՝ Դանիել Բուն: Երիտասարդ տարիներին ես վաճառող եմ աշխատել, բայց դա երկար չտևեց:

 

Կարծում եմ պատճառն այն էր, որ սիրում էի ասել. « Գիտեք, այս կոստյումը ձեզ բոլորովին չի սազում»: Իմ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա՝ շնորհիվ Թիմի. այստեղ խոսքերն ավելորդ են:

 

Թիմ Բարտոն՝ ինձ երբևէ հանդիպած ամենաինքնամփոփ մարդը: Երբ մենք նկարահանում էինք «Չառլին և շոկալադե գործարանը», հանկարծ ինձ ասացին, որ ինձ Հելենան հեռախոսի մոտ է կանչում (Բոնեմ Քարտեր՝ Բարտոնի սիրելին): Ես նրան հարցրեցի. «Ամեն ինչ կարգի՞ն է, Բիլլին լա՞վ է»: Այն ժամանակ նրանց որդին՝ Բիլլին, դեռ շատ փոքր էր: «Այո, ամեն ինչ կարգին է, -ասաց նա,- Թիմն ուզում է, որ դու Բիլլիի կնքահայրը լինես»:

 

«Լսի՛ր,-ասում եմ ես,-մի րոպե առաջ ես նրա հետ էի»: Ահա ինչպիսին էր Թիմը: Կա՞, արդյոք, ավելի բարդ բան, քան ասելը. «Ես ուզում եմ, որ դու իմ որդու կնքահայրը լինես»: Մի խոսքով, ես վերադարձա նկարահանման հրապարակ և ասացի Թիմին, թե ինչպիսի պատիվ է դա ինձ համար, իսկ ինքը՝ «Հա, իհարկե, լավ, աշխատենք»: Թիմն ինձ ցանկացած բան կարող է խնդրել: Ես փորձում եմ մշտապես շփոթմունքի մեջ լինել: Ինձ դուր է գալիս դեմքի այդ արտահայտությունը:

 

Իմ կարծիքով շուրջ բոլորը հոգեկաններ են: Յուրաքանչյուր ֆիլմում պահ է լինում, երբ մտածում ես՝ ահա, սա է այն պահը:

Փողով երջանկություն չես գնի, բայց կգնես զբոսանավ, որով կմեկնես գտնելու երջանկությունը: Բոլորը կրոնավոր են դառնում ,երբ ինքնաթիռ են նստում:

Ազատության իմ սահմանումն է՝ պարզություն և անանունություն: Կգա մի օր, որ ես կհաղթահարեմ դրանք. երբ ծեր կլինեմ, ու բոլորը վերջապես կհոգնեն ինձնից:

 

Երբ երեխայի մեկ տարին լրանում է, հանկարծ հասկանում ես, որ նա վերածվում է իսկական հարբած մանրանկարչության: Նա կանգնում և ընկնում է, ծիծաղում և լացում: Երեխաները շատ զվարճալի են դառնում, երբ բանը հասնում է գլխավոր հարցերին:

 

Հիշում եմ՝ աղջիկս նստեց դիմացս և ասաց. «Պապ, քեզ հարցեր ունեմ տալու»: Իսկ նա ընդամենը չորս տարեկան էր: «Դրանք երեքն են: Առաջինը. Աստված շներից վախենու՞մ է»: Մտածել էր պետք. «Չէ, չի վախենում»: Իսկ ինքը, թե՝ «Լավ է, իսկ նա դինոզավրեր հայտնաբերե՞լ է»: «Կարծում եմ, հայտնաբերել է»: Եվ այդ ժամանակ նա ասում է. «Իսկ նա աղախին ունի՞»: Բայց ես այդ հարցի պատասխանը չունեմ:

 

Եթե դուք երբևէ լսեք ինձնից, թե՝ «Ես լավ դերասան եմ», աղաչում եմ, մի լավ ապտակեք ինձ: Արդյո՞ք ես հոգնել եմ Ջոնի Դեփ լինելուց:

 

Հենց այսպես էլ կցանկանայի ավարտել:

 

աղբյուր` esquire ամսագիր



Ավելացվել է ՝ 02.11.2012
Արդեն դիտել են : 776 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն