Հոլիվուդյան աստղերը` նախկինում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
00:17
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հայտնի մարդիկ

Հոլիվուդյան աստղերը` նախկինում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը




Հայտնի է, որ աստղ չեն  ծնվում, դառնում են, իսկ  նախկինում ինչով են զբաղվել հոլիվուդյան աստղերը.

Նիկոլաս Քեյջը ադիբուդի է վաճառել լոսանջելեսյան թատրոնում:

Բերդ Փիթը El Pollo Loco  ռեստորանի մոտ  հավի ճտի հագուստով բուկլետներ է բաժանել, ապա բարմեն, վաճառող, մատուցող, վարորդ և նույնիսկ բեռնակիր է աշխատել:

Բոն Ջովին Նյու Յորքում տոնակատարությունների համար դեկորացիաներ է պատրաստել:

Ջենիֆեր Լոպեսը դպրոցն ավարտելուց հետո իրավաբանական ծառայությունում օգնական է աշխատել:

Մեթյու Մակկոնախին Ավստրալիայում ուսանողության տարիներին սպասք է լվացել ու մաքրել հավաբուն:

Ջենիֆեր Էնիսթոնը առաքիչ, հավաքարար և մատուցող է աշխատել:

Ջուլիա Ռոբերթսը պաղպաղակ է լցրել, ապա աշխատել կոշիկի խանութում և Մաքդոնալդսում:

Թոմ Քրուզը միջանցքավար  ու առաքիչ է եղել հյուրանոցում:

Հյու Ջեքմանը ծաղրածու է եղել և մեկ շոուի համար վաստակել 50 դոլար:

Ռենե Զելվեգերը ուսանողության տարիներին աշխատել է  մատուցող ստրիպտիզ բարում:

Ջոնի Դեպը գրիչներ է վաճառել հեռախոսով:

Ումա Թուրմանը 15 տարեկանում հեռացել է  ծնողներից փախել է Ամերիկա և պիցերիայում աման լվացող աշխատել:

Պամելա Անդերսենը ֆիթնեսի մարզիչ է աշխատել:

Միք Ջագերը պաղպաղակ է վաճառել:

Վուպի Վոլբերգն աշխատել է քարհատ, գիշերային պահակ և նույնիսկ դիմահարդար` դիահերձարանում:

Դենի դե Վիտոն իրենց սեփական լվացքատանը հավաքարար է աշխատել, ապա վարսավիր ու կոսմետոլոգ:

Քվենթին Տարանտինոն պոռնոթատրոնում տոմս է վաճառել:

Գվեն Սթեֆանին կաթի խանութում հավաքարար է եղել:

Ռոդ Ստյուարդը` գերեզմանոցում` հողափոր:

Բեյոնսեն իր մորը պատկանող վարսավիրանոցի հատակն էր մաքրում:

Բիլլ Մյուրեյը փողոցում բոված շագանակ էր վաճառում:

Ժան Ռենոն բեմի բանվոր էր:

Ջաստին Հոֆմանը ուսանողության տարիներին ռեստորանում աման էր լվանում:

Ալեն Դելոնը դիպլոմակիր մսագործ է:



Ավելացվել է ՝ 18.06.2011
Արդեն դիտել են : 1719 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն