Հայտնիների առաջին համբույրը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
15:39
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հայտնի մարդիկ

Հայտնիների առաջին համբույրը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Պատմությանը հայտնի չէ, թե ով է ում առաջինը համբուրել, բայց մեզանից հազարամյակներ առաջ էլ մարդիկ իրար ողջունելիս կամ սերը արտահայտելիս նախընտրել են համբուրել դիմացինի աչքերը, քիթը, անգամ այն հողը, որտեղով անցել է սիրած էակը:

Հին հռոմեացիների համար համբույրը դեռ 2000 տարի առաջ էլ եղել է քնքշանքի և սիրո արտահայտություն, իսկ աֆրիկյան որոշ ցեղեր այսօր էլ հավատում են, որ համբույրի միջոցով մարդը փոխանցում է իր հոգու մի մասնիկը, ուստի շատ կարևոր է, թե ում ես համբուրում:

Չգիտեմ` ինչպես հնում, բայց մեր օրերում համբուրել կամ համբուրվել սիրում են բոլորը: Եվ բազմաթիվ այլ համբույրների շարքում բոլորս էլ մեր հիշողությունների «գզրոցում»  գրեթե միշտ պահում ենք մեր առաջին համբույրը` որքան էլ այն անհեթեթ և պատահական լինի:

«Մարդկության պատմության մեջ առաջին համբույրի մասին կան բազմաթիվ կարծիքներ: Արդյո՞ք դա Ադամի և Եվայի հայտնագործությունն է, թե՞ առաջին անգամ պատահել է քարանձավային մարդու կյանքում` հայտնի չէ. բայց մեզ հայտնի առաջին համբույրներն ուղղված են եղել Աստծուն: Մի գեղեցիկ հունական առասպելի համաձայն` մարդն սկզբում ունեցել է երկու գլուխ` կնոջ և տղամարդու: Սակայն ժամանակի ընթացքում Զևսը զայրացել և բաժանել է այդ գլուխները. համբույրը երկրորդ կեսին գտնելու և ճանաչելու միակ միջոցն է համարվել»,- նշեց ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը:

Համբույրները տարբեր են, որքան մարդկային բնավորությունները, բայց ըստ վիճակագրության, գրեթե յուրաքանչյուր ոք ամենատպավորիչ համբույրների թվին է դասում իր առաջին համբույրը` անկախ նրանից, թե իրականում ինչ զգացողություններ է ունեցել դրանից:

«Մարդու շրթունքները մի քանի անգամ ավելի զգայուն են, քան ձեռքերը, և հատկապես առաջին համբույրի ժամանակ մեծ քանակությամբ տպավորություններ և հույզեր են փոխանցվում, եթե անգամ այդ պահին դա չենք գիտակցում: Դա այնքան ուժեղ ազդեցություն է թողնում, որ ամբողջ կյանքում մարդը երբևէ չի կարողանում մոռանալ, որքան էլ այն անհեթեթ և զարմանալի ավարտ ունենա: Հետագայում որքան էլ պնդենք, որ դա երեխայություն էր, անցած էտապ, միևնույն է, ողջ կյանքում մյուս համբույրների հետ միասին հիշում ենք հենց այդ առաջին համբույրը»,- շեշտեց հոգեբան Աննա Հակոբյանը:

Աստղերից իրենց առաջին համբույրի մասին հրաժարվեցին խոսել շատերը` թե´ իգական, թե´ արական սեռի ներկայացուցիչները, ինչը կին հայտնիների դեպքում անակնկալի չբերեց մեզ, իսկ ահա տղամարդկանց դեպքում անասելիորեն զարմացրեց. մեղմ ասած, մեր հայտնիները շաաաաա՜տ ամաչկոտ են :) Իսկ թե որքանով են անկեղծ պատասխանել այն մի քանի համարձակ հայտնիները, փորձիր կռահել իրենց պատասխաններից:

 

 

Արևիկ

Արևիկ Ալավերդյանի առաջին համբույրը եղել է առաջին ընկերությունից մեկ ամսից հետո: Երգչուհին թեև խուսափեց հստակ նշել, թե որ տարիքում է դա եղել, սակայն ասաց, որ այդ օրը վառ է հիշում: «Մարտի 8-ն էր, իր բնակարանում հատուկ պատրաստություն էր տեսել. մոմերով ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, գեղեցիկ ծաղիկներ դրել: Մենք վաղուց չենք հանդիպում, բայց միշտ դրական եմ հիշում այդ օրը և իմ կյանքի առաջին համբույրը»,- նշեց երգչուհին:

 

 

Շպռօտ

Շպռօտը երբեք չի մոռանա իր առաջին համբույրը: «Միշտ մտածում էի` տեսնես ով կլինի այն մեկը, ում կսիրահարվեմ ու կվստահեմ այդ կարևոր իրադարձությունը»,- հիշում է Շպռօտը: Դա պատահեց 21 տարեկանում և երգչուհու համար շատ անսովոր իրավիճակում: Նա Բաթումում հանգստանալու ժամանակ հանդիպեց Զոռա անունով մի վրացի երիտասարդի և մեկ ամսվա ընթացքում սիրահարվեց: «Ես սիրահարվեցի նրան և վերադարձին գնացքում էլ համբուրվեցինք. այն շատ տպավորիչ էր, բայց և ամենավատը, քանի որ առաջինն էր ու վերջինը»,- պատմում է երգչուհին, ով Հայաստան վերադառնալով այլևս չի հանդիպել վրացի երիտասարդին: Սկզբում նրանք շարունակել են շփվել հեռախոսով, սակայն այդ կապն էլ երկար չի տևել: Այսօր էլ երգչուհին հաճույքով է հիշում այդ օրը և խոստովանում, որ այն երբեք չի մոռանա:

 

 

Մարիաննա

Երգչուհի Մարիաննայի առաջին համբույրը եղել է մանկապարտեզային տարիքում, երբ Մարիաննան Ռուսաստանում էր: «Մենք միշտ միասին էինք խաղում, ես նրան հավանում էի, բայց չգիտեի, որ ինքն էլ` ինձ: Մի օր ավազով խաղում էինք, երբ հանկարծ շատ արագ մի համբույր ստացա: Շատ զարմացել և ուրախացել էի` անգամ դաստիարակները զարմացան ու պատմեցին մայրիկիս, որ կերել եմ այդ օրը (նկատի ունենալով իր քմահաճությունը): Հետո այդ պատմությունը տխուր ավարտ ունեցավ: Մեզ մի քանի օր անց բաժանեցին, ես ուրիշ վայր տեղափոխվեցի ու նրան էլ երբեք չհանդիպեցի»:

 

 

Զառա

«32 ատամ» ակումբի Զառան չկարողացավ հիշել իր առաջին համբույրը, որովհետև, ինչպես ինքն է ասում, մանկապարտեզում ընդհանրապես շատ էր սիրում համբուրել: «Մեզ մոտ այնքան ջերմ ու ընկերական հարաբերություններ էին, որ իրար տեսնելիս բոլորս իրար պարտադիր համբուրում էինք: Իսկ ամենաշատը ինձ մոտ տպավորվել է մեր խմբի Ռոբերտիկը, ում հետ հաճախ էի խաղում: Կարծում եմ` առաջինը հենց ինքն է ինձ համբուրել»,- անկեղծորեն ասաց Զառան:

 

 

Ջուս

Երգչուհի Ջուսն առաջին անգամ համբուրվել է 15 տարեկանում, և չնայած համբուրողին չի համակրել, բայց համբույրը շատ է հավանել: «Ես այդ ժամանակ սովորում էի Էստրադային- ջազային քոլեջում, ու մի տղա անընդհատ հետևիցս էր ընկնում: Ես էլ նրան տանել չէի կարողանում, որովհետև, մեր մեջ ասած, շատ ռաբիս էր: Մի օր ընկերներով պարելու էինք գնացել, ինքն էլ էր մեզ հետ: Այդ օրն առաջին անգամ շամպայն խմեցի ու, չգիտեմ, շամպայնն էր մեղավոր, թե` ինչ, բայց երբ հանկարծ այդ տղան մոտեցավ ու ինձ համբուրեց, պատկերացնո՞ւմ եք, ինձ դուր եկավ: Ես, իհարկե, հեռացա, բայց նրան չապտակեցի»,- նշեց երգչուհին:

Ջուսն ասաց, որ հետո հանդիպել է նրան Երևանում: «Անցյալ տարի մի ճաղատ տղամարդ մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք չե՞մ հիշում իրեն: Սկզբում չէի կարողանում հիշել, հետո ասաց, որ այն նույն տղան է, որ ինձ համբուրեց բոլորի ներկայությամբ: Եվ ես հանկարծ հասկացա` փաստորեն, ճիշտ եմ արել, որ իրեն չեմ սիրել այն ժամանակ»,- կես կատակ-կես լուրջ ասաց Ջուսը:

Եթե վերջինը կարդալով, այնուամենայնիվ, փոքր-ինչ տխրեցիր այն պատճառով, որ քեզ նույնիսկ մանկապարտեզում էլ չեն համբուրել, և դեռ չես զգացել` ինչ է առաջին համբույրը, հոգ չէ, կարևորն այն է, որ դա լինի իսկապես սիրած անձնավորության կողմից ամենատպավորիչ և գեղեցիկ համբույրը քո կյանքում:



Ավելացվել է ՝ 28.02.2013
Արդեն դիտել են : 1265 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն