Հայ կանանց մեծ մասը վերահսկվում է զուգընկերոջ կողմից. ուսումնասիրություն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
00:51
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Հայ կանանց մեծ մասը վերահսկվում է զուգընկերոջ կողմից. ուսումնասիրություն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Հայ կանանց մեծ մասը վերահսկվում է զուգընկերոջ կողմից. ուսումնասիրությունՊաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ իրենց կյանքի ընթացքում երբեւէ զուգընկեր ունեցած հայաստանցի կանանց 61 %-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8.9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական եւ սեռական բռնության:

Այդ մասին նշված է «Ընդդեմ գենդերային բռնության» միջոցառումների ծրագրի հիմնավորման մեջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատմանը;

2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ  ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բացատրագրում նշվել է, որ երկրում բավական ցածր է իրազեկվածությունը գենդերային բռնության և գենդերային խնդիրների մասին, առկա են քողարկված խտրականությունը կանանց հանդեպ, ինչպես նաև ընդհանուր հանդուրժողականությունը գենդերային բռնության զանազան դրսեւորումների նկատմամբ։ «Այսօր գենդերային բռնության հիմնախնդիրը երկրի համար դեռեւս մնում է արդիական»,- եզրակացրել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:



Ավելացվել է ՝ 31.01.2013
Արդեն դիտել են : 596 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն