Դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
09:08
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը


Դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը

Չարլզ Սփենսեր Չապլինը ծնվել է 1889թ.-ի ապրիլի 16-ին` էստրադային դերասանների ընտանիքում: Նրա ծնողները հաճախ են հյուրախաղերով մեկնել Եվրոպա և ԱՄՆ: Սակայն նրանց կարիերան ողբերգական ավարտ է ունեցել. ալկոհոլը չարաշահելու պատճառով հայրը կորցրել է ձայնը և մահացել, իսկ մայրը դրանից հետո խելագարվել է: 

Այսպիսով Սիդ և Չարլի եղբայրները հայտնվեցին այնպիսի վիճակում, երբ պետք է հույսը դնեին միայն իրենց վրա: 

Մանկության տարիներին Չարլին հաճախ էր ելույթ ունենում` կատարելով ծաղրածուի դեր, սակայն հետագայում նա ստիպված էր հրաժարվել ոչ միայն դրանից, այլև դպրոցից: Նա փորձում էր աշխատանք գտնել: 14 տարեկանում նա վերջապես հիմնական աշխատանքի անցավ թատրոնում: Տեքստերը սովորելու համար նրան օգնում էր եղբայրը, քանի որ Չարլին այդ ժամանակ կարդալ չգիտեր: 

Որոշ ժամանակ անց նրան նկատում են նոր զարգացող կինոստուդիայի ներկայացուցիչները: Չապլինը ոչ միայն դերասան, այլև շատ ֆիլմերի հեղինակ է: Նա ինքն էր գրում սցենարները, նկարահանում ֆիլմերը, խաղում գլխավոր դերերում: 

1917թ.-ին նա կինոյի պատմության մեջ ամենաթանկ վճարվող դերասանն էր՝ First National Pictures-ի հետ ստորագրել էր մեկ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր: 

Չնայած կինոն շուտով դարձավ հնչյունային, իսկ այնուհետև` գունավոր, այնուամենայնիվ` Մեծ Վարպետի կողմից ստեղծված կերպարները դասական են և մինչ այժմ օրինակ են ծառայում: 

Չապլինը ամուսնացել է չորս անգամ և 11 երեխա ունեցել: Չապլինի չորրորդ կինը նրանից 37 տարով փոքր էր և նրան վերջին երեխան է պարգևել, երբ մեծագույն կատակերգակը արդեն 72 տարեկան էր: Չարլի Չապլինը մահացել է 1977թ. դեկտեմբեր 25-ին` 88 տարեկանում:



Ավելացվել է ՝ 25.12.2012
Արդեն դիտել են : 694 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն