Աշխարհի ամենատգեղ կինը հողին է հանձնվել մահվանից 153 տարի անց
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
17:33
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Աշխարհի ամենատգեղ կինը հողին է հանձնվել մահվանից 153 տարի անց



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Աշխարհի ամենատգեղ կինը հողին է հանձնվել մահվանից 153 տարի անց

«Աշխարհի ամենատգեղ կինը»՝ Յուլիա Պաստրանան հողին է հանձնվել երեքշաբթի օրը իր պատմական հայրենիքում՝ Մեքսիկայում: 153 տարուց ավել նա իր արտաքինով վախեցնում էր մարդկանց որպես թանգարանային նմուշ:

Մեքսիկայի ամենահայտնի կանանցից մեկի թաղումը տեղի է ունեցել շնորհիվ նկարչուհի՝ Լաուրա Անդերսոն Բարբատայի, ով 10 տարիների ընթացքում դատական գործընթաց էր վարում Նորվեգիայի իշխանությունների հետ, որպեսզի իրեն հանձնեն Յուլիայի աճյունը: Նրա կարծիքով, մահացած մարդուն, ով իր կենդանության ժամանակ եղել է թանգարանային նմուշ, չի կարելի մահվանից հետո էլ օգտագործել որպես նմուշ: Նա նույնպես հողին հանձնվելու իրավունք ունի, ինչպես բոլոր նորմալ մարդիկ:

1834 թվականին ծնված Պաստրանան հայտնի է դարձլ իր յուրահատուկ հիվանդությունների պատճառով: Նա տառապում էր հիպերտրիխոզով և հիպերպլազիայով: Այս մուտացիաների պատճառով նրա արտաքինը շատ յուրահատուկ էր: Նրա ամբողջ մարմինը պատված էր խիտ մազածածկույթով: Հիպերպլազիայի պատճառով Յուլիայի լնդերը դարձել էին մեծ չափսերի, ինչը նրա արտաքինը նմանեցնում էր կենդանուն: Կենդանության ժամանակ մեքսիկուհուն անվանում էին «կին-արջ» կամ «կին-կապիկ»:

Ինպրեսարիո Թոեդոր Լենտի հետ հանդիպումից հետո Յուլիային ճանաչեց ամբողջ Եվրոպան: Նա նույնիսկ եղել է Ռուսաստանում:

Յուլիայի և նրա որդու մահվանից հետո բժիշկները Թեոդորին օգնեցին մումիֆիակցնել նրանց մարմինները, որոնց հետ նա ճանապարհորդում էր այնքան ժամանակ, մինչև մարդկանց հետաքրքրությունը չի մարել նրանց նկատմամաբ:

1921 թվականից «կին-կապիկը» և նրա որդին գտնվել են Նորվեգիայում: Սակայն նորածնի մումիան պահպանել չի հաջողվել: 2012 թվականին Նորվեգիան որոշում է կայացրել վերադարձնել կնոջ աճյունը հայրենիք հողին հանձնելու նպատակով:

Слава Юлии Пастраны гремела и после ее смерти (фото: tumblr.com)

Мумия Юлии Пастраны с 1921 года находилась в Норвегии (фото: twicsy.com)

Художница Лаура Андерсон Барбата на могиле Юлии в Мексике (фото: facebook.com/carlos.barrerareyes.5)



Ավելացվել է ՝ 14.02.2013
Արդեն դիտել են : 1111 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն