Աշխարհի 10 ամենաերկարակյաց մարդիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
16:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Աշխարհի 10 ամենաերկարակյաց մարդիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Աշխարհի 10 ամենաերկարակյաց մարդիկ

Մարդիկ ցանկանում են ապրել երկար: Երկարակեցության պատճառների մասին տարբեր հակասական փաստեր գոյություն ունեն: Կան մարդիկ, որոնք հասել են շատ մեծ տարիքի, այն դեպքում, երբ ամբողջ կյանքում ծխել են, կերել շոկոլադ, խմել ալկոհոլ: Այս ցանկում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր ապրել են ավելի քան 110 տարի: 100 տարի ապրողների միայն 0,1%-ն է ապրում մինչև 110 տարեկանը: Եվ 110 տարի ապրողների միայն 2%-ն է կենդանի մնում մինչև իր 115 ամյակը: Փաստացի, ամբողջ աշխարհում գոյություն են ունեցել 76 կին և 2 տղամարդ, ովքեր ապրել են 110 տարի և ավելի: Ցանկում ընդգրկված են միայն հստակ անձնագրային տվյալներ ունեցող անձինք, ովքեր դասավորված են ըստ տարիքի աճման:

10. Կամատո Հոնգո

R2978653232

Սեպտեմբերի 16, 1887թ. – հոկտեմբերի 31, 2003թ.

Տարիքը: 116 տարի 45 օր

Ճապոնացի Կամատո Հոնգոն 2002թ.-ի մարտից մինչև 2003 թվականը եղել է աշխարհի ամենածեր մարդը: Նա ապրել է Կագոշիմայում, տոնել իր 116 ամյակը և իր 116 ամյակից մեկ ամիս անց մահացել թոքաբորբից: Հոնգոն ծնվել է Տոկունոշիմա փոքրիկ կղզում, հետագայում տեղափոխվել Կագոշիմա, որտեղ էլ ապրել է մինչև մահը: Նա տեղական ճանաչում էր ձեռք բերել և վաճառում էր իր նկարով հագուստ, հեռախոսի քարտեր, հուշանվերներ (պատկերացրեք՝ ինչ տեսք կունենար կնճռոտ ծերուկի նկարով շապիկը): Հոնգոն 58 տարեկան էր, երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:

9. Քերի Ս. Ուայթ

Carrie-C-%20White

Նոյեմբերի 18, 1874թ. – փետրվարի 14, 1991թ.

Տարիքը: 116 տարի 88 օր

Քերի Ս. Ուայթը 1988 թվականին հայտնի էր որպես Գինեսի ռեկորդների գրքում գրանցված «ամենածեր մարդը»: Քերին բնակվել է Ֆլորիդայի Փելատկա քաղաքի ծերանոցում: Նա ծերանոցում էր ոչ թե իր տարիքի, այլ 1909 թվականին ստացած նյարդային խանգարման պատճառով: Չնայած Քերիի տարիքը անընդհատ դրվում է կասկածի տակ, նրա փաստաթղթերը ապացուցում են, որ այնուամենայնիվ, 1988թ.-ի հունվարի 11-ից մինչև 1991թ.-ի փետրվարի 14-ը նա եղել է աշխարհի ամենածեր մարդը:

8. Էլիզաբեթ Բոլդեն

601211 Bolden Obit Hmed4P.Hmedium

Օգոստոսի 15, 1890թ. – դեկտեմբերի 11, 2006թ.

Տարիքը: 116 տարի 118 օր

Էլիզաբեթը ապրել է ԱՄՆ-ում, և ոչ ոք կասկածի տակ չի դրել նրա տարիքը: Ընդհանրապես ամենաշատ 115 և ավելի տարի ապրած մարդիկ բնակվել են ԱՄՆ-ում: Էլիզաբեթ Բոլդենը ամբողջ աշխարհում երբևէ 116 տարին բոլորած 6 մարդկանցից մեկն է: Էլիզաբեթ Ջոնսը (հետագայում Բոլդեն) ծնվել է 1890 թվականին՝ Սոմերվիլ Թենսիում: Նա ստրուկներ ազատագրողի դուստր էր: Լիզին 1908 թվականին ամուսնանում է Լևիս Բոլդենի հետ. նրանց առաջին երեխան ծնվել է 1890 թվականին և անվանակոչվել է Էլիզ: Էլիզաբեթը ունեցել է 7 երեխա, որոնցից միայն երկուսն են կենդանի մնացել մինչև իր մահը: Լիզին ունեցել է 40 թոռ, 75 ծոռ, 150 ծոռի երեխա և 220 ծոռի թոռ: Պատկերացրեք, թե ինչ երջանիկ կլիներ նա, երբ Նոր տարուն նրա բոլոր ազգականները հավաքվեին մեծ տատիկի տանը:

7. Տանե Իկայ

Unknown Person-1

Հունվարի 18, 1879թ. - հուլիսի 12, 1995թ.

Տարիքը: 116 տարի 175 օր

Տանե Իկային ճապոնացի ամենաերկարակյաց կինն է: Նա տեսել է իր աղջկա և երեք որդիների մահը: 1972 թվականին 93 տարեկան հասակում նա գնացել է ծերանոց, զբաղվել է ասեղնագործությամբ և խեցեգործությամբ մինչև 99 տարեկանում ստացած ինսուլտը: Նա 113 տարեկան հասակում երկրորդ անգամ ինսուլտ է տարել: Տանեն մահացել է 116 տարեկան և 175 օրական հասակում՝ երիկամների անբավարարությունից: Նա առաջին 115 տարուց ավելի ապրած մարդն էր, ում մարմինը ենթարկվել է դիահերձման:

6. Մարիա Էսթեր Հերեդիա դե Կապովիլա

Capo32

Սեպտեմբերի 14, 1889թ. – օգոստոսի 27, 2007թ.

Տարիքը: 116 տարի 347 օր

Մարիան ծնվել է Էկվադորում և մինչև իր մահը եղել է աշխարհի ամենածեր մարդը: Նա ապրել է 3 տարբեր դարերում: Մարիան գաղութարարի դուստր էր և միշտ ապրել է բարձրաշխարհիկ մարդկանց հետ: Նա ակտիվորեն մասնակցել է հասարակական տարբեր միջոցառումներին և զբաղվել արվեստով: Մարիան երբեք չի խմել ալկոհոլային խմիչքներ, չի ծխել՝ ի տարբերություն ցանկի մյուս անդամների: 100 տարեկանում Կապովիլան գտնվում էր մահվան շեմին, սակայն հանկարծակի առողջանում է: 116 տարեկանում նա դեռ շատ առողջ էր. կարողանում էր դիտել հեռուստացույց, կարդալ լրագրեր և քայլել առանց օգնության: 2006 թվականի մարտին Կապովիլայի առողջությունը վատանում է, և նա չի կարողանում այլևս կարդալ և դադարում է խոսել: Իր 117 ամյակից 18 օր առաջ նա մահանում է թոքաբորբից:

5. Մարի Լուիզ Մեյող

Meilml08

Օգոստոսի 29, 1880թ. – ապրիլի 16, 1998թ.

Տարիքը: 117 տարի 230 օր

Մեյողը ֆրանս-կանադացի է, ով Ժաննա Կալմանի մահից հետո (այս ցուցակը գլխավորողը) աշխարհի ամենածեր մարդը դարձավ: Նա նաև ամենաերկարակյաց կանադացին է եղել: Երբ 117 տարեկան հասակում արյան խցանումից Մեյողը մահացավ, նրա որդին իր հետ նույն ծերանոցում էր, իսկ իր ամենամեծ աղջիկը՝ արդեն 90 տարեկան: Ասում էին, որ Մարին բուսակեր էր և ամբողջ կյանքի ընթացքում ագահորեն ծխում էր:

4. Լուսի Հաննա

Unknown Person-2

Հուլիս 16, 1875թ. – մարտի 21, 1993թ.

Տարիքը: 117 տարի 248 օր

Լուսի Հաննան եղել է երբևէ ապրած ամենածեր աֆրոամերիկացին և մինչև իր մահը՝ ամենածեր ամերիկացին: Նա տարօրինակ կերպով երբեք չի անվանվել «աշխարհի ամենածեր մարդ», քանի որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրում էր մեկը, ով իրենից ավելի ծեր էր (ցուցակը գլխավորող Ժաննա Կալմանը):

3. Սառա Կնաուս

Sknaussb-1

Սեպտեմբերի 24, 1880թ. – դեկտեմբերի 30, 1999թ.

Տարիքը: 119 տարի 97 օր

Սառա Կնաուսը Ամերիկայում երբևէ ապրած ամենածեր մարդն է: Նա մահացել է 2000 թվականից 33 ժամ առաջ: Իր ամբողջ կյանքում ապրել է Փենսիլվանիայում: Սառան ծնվել է մի փոքրիկ քաղաքում, որը անվանվում էր Հոլիվուդ: Այո, այո, հենց Հոլիվուդ, սակայն մեկ այլ Հոլիվուդ: Կնաուսը եղել է տնային տնտեսուհի և ապահովագրական ընկերության մենեջեր: Նրա դուստրը, ով Սառայի մահվան ժամանակ արդեն 96 տարեկան էր, ապրեց 101 տարի: 1995 թվականին Սառային մի անգամ հարցնում են, թե արդյո՞ք նա վայելում է իր երկար կյանքը: Նա պատասխանում է, որ վայելում է այն, քանի որ առողջ է և նույնիսկ ծերության ժամանակ կարող է անել բազմաթիվ գործեր: Նա հետաքրքրված էր ասեղնագործությամբ, դիտում էր գոլֆ և ուտում շոկոլադ, գետնանուշ և չիփսեր: Կլաուսը շատ գեղեցկատես, սլացիկ տիկին էր:

Սառան մահացել է իր սենյակում՝ 1999 թվականի դեկտեմբերի 30-ին: Բժիշկները ասում էին, որ նա ունեցել է շատ լավ առողջություն. հիվանդության ոչ մի հետք չի հայտնաբերվել: Նա պարզապես «սպառվել էր»: Եթե նա ապրեր ևս 3 օր, կապրեր 3 տարբեր դարերում:

2. Շիգեչույո Իզումի

1189526493 1189456296 Izumi

Հունիսի 29, 1865թ. – փետրվարի 21, 1986թ.

Տարիքը: 120 տարի 237 օր

Իզումին գրանցված է եղել Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենածեր մարդ»: Իզումին այս ցանկում շատ յուրահատուկ տեղ ունի, քանի որ նա եղել է տղամարդ: Կանայք միշտ ավելի երկարակյաց են եղել, քան տղամարդիկ, որը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ: Տեսություններից մեկի համաձայն՝ տղամարդիկ ավելի ծանր և սթրեսով լի կյանք են ապրում:

Իզումին ճապոնացի է, ով 1871 թվականին եղել է աշխարհի ամենածեր մարդը: Նա նաև աշխարհի ամենաերկար աշխատանքային փորձ ունեցող մարդն է՝ աշխատել է շուրջ 98 տարի: Իզումիի կինը մահացել է 90 տարեկան հասակում: Չգիտես թե ինչու, Իզումին 70 տարեկան հասակում թողել է ծխելը: Սկսել է աշխատել 1872 թվականին, երբ դեռ 6 տարեկան էր և շարունակել է աշխատել մինչ 1970 թվականը:

1. Ժաննա Կալման

Calment500 13521S

Փետրվարի 21, 1875թ. – օգոստոսի 4, 1997թ.

Տարիքը: 122 տարի 164 օր

Ժաննան գերազանցել է մարդու համար առավելագույն համարվող տարիքը, և դա նրան առանձնահատուկ է դարձնում: Ֆրանսիացի այս երկարակյացը ծնվել է Առլում, տեսել է իր աղջկա և թոռան մահը: 113 տարեկանում նա շատ ճանաչված էր, հատկապես Վան Գոգի հարյուրամյակին, քանի որ նա աշխարհի վերջին մարդն էր, ով անձամբ տեսել էր նրան: Նրա տարիքը ամբողջությամբ ապացուցված է բազմաթիվ փաստաթղթերով: Հետաքրքիր փաստ. Կալմանի բոլոր մազերը 1965 թվականին՝ 90 տարեկան հասակում, արդեն մեռած էին: Նա տան վաճառքի պայմանագիր է կնքել իրավաբան Անդրեա-Ֆրանսուա Ռաֆֆրեյի հետ այն պայմանով, որ Անդրեան ձեռք կբերի տունը մահից հետո և ամեն տարի 2500 ֆրանկ վճարելով: Ժաննան այդ ժամանակ 90 տարեկան էր և Անդրեային թվում էր, թե ինքը խելացի քայլ է կատարում: Արդյունքում իրավաբանը վճարեց 180 000$, որը մոտ երկու անգամ ավելի է բնակարանների միջին գներից: Այդ ընթացքում նույնիսկ հենց ինքը՝ Անդրեան, մահացավ. վճարումները շարունակում էր նրա կինը: Անդրեան երբեք չէր կարող պատկերացնել, որ պայմանագրի կնքումից հետո Ժաննան դեռ 32 տարի կապրեր:

Կալմանը հանդիպել է Վան Գոգին 1888 թվականին, երբ վերջինս եկել էր նրա հոր խանութ՝ որոշ ներկեր և վրձիններ գնելու նպատակով: Ըստ նրա՝ Վան Գոգը շատ կեղտոտ էր, վատ հագնված և անտանելի: Ժաննան նաև տեսել է, թե ինչպես է կառուցվում Էյֆելյան աշտարակը: 85 տարեկան հասակում նա սկսեց սուսերամարտով զբաղվել, իսկ մինչև 100 տարեկանը վարում էր հեծանիվ: 110 տարեկանից հետո Ժաննան վերջնականապես որոշեց տեղափոխվել ծերանոց: 114 տարեկանում Ժաննան ընկավ և ջարդեց իր կոնքոսկրը, որից հետո դադարեց քայլել և շարժվում էր անվասայլակով: Կալմանը հաճախ ասում էր, որ իր երկարակեցության գաղտնիքը ձիթապտղի ձեթն է: Նա օծում էր այդ ձեթով մաշկը, խմում էր և օգտագործում էր ճաշատեսակներ պատրաստելիս: Ժաննան ծխում էր, խմում պորտվեյն և շաբաթական ուտում մոտ մեկ կիլոգրամ շոկոլադ:

Բոնուս: Շիրալի Մուսլիմով

Screen Shot 2010-02-07 At 1.44.42 Pm

1805-1973 (իբր)

Տարիքը: 168 տարի

Շիրալի Մուսլիմովը շատ հետաքրքիր դեպք է: Որոշները պնդում են, թե նրա տարիքն իրական է, սակայն մեծամասնությունը կասկածում է նրա երկարակեցության և տարիքի վրա: Մուսլիմովը թալիշ է, ով ապրում է Բարզավու գյուղում: Մուսլիմովի տարիքի միակ ապացույցը իր անձնագիրն է, որտեղ գրված ծննդյան թվականը 1805-ն է: Ավելի հավանական է, որ նրա ծննդյան տարիքը շփոթել են ուրիշի, հավանաբար՝ հոր կամ պապի հետ: Նկարում Մուսլիմովը դեռ 160 տարեկան է:



Ավելացվել է ՝ 17.05.2013
Արդեն դիտել են : 2171 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն