Յոթ ժեստ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
08:43
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Աշխարհ

Յոթ ժեստ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
 Եթե դուք եղել եք արտասահմանում, ապա նույնպես բախվել եք տեղի բնակչության հետ ճիշտ շփվելու խնդրի հետ: Դժվար է երբեմն չվիրավորելը այլ մշակույթի ու քաղաքակրթության պատկանող մարդկանց: Հաճախ ամենաանմեղ թվացող ժեստերն անգամ կարող են վիրավորել ու լուրջ հետևանքներ ունենալ:

Այդ իսկ պատճառով ճանապարհորդելուց առաջ ուսումնասիրեք տվյալ ազգի առանձնահատկությունները: Այսպիսով`

1.Ցույց մի′ տվեք OK –ի նշանը Բրազիլիայում:

Երբ 50-ականներին ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը այցելեց Բրազիլիա, ի նշան իր ուրախության օդանավակայանում ցույց տվեց բոլորիս հայտնի OK նշանը: Այդ դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց երկրում: Խնդիրն այն է, որ այդ նշանը Բրազիլիայում նույն նշանակությունն ունի, ինչ մի շարք երկրներում մեջտեղի մատը ցույց տալը:

2. Հունաստանում, երբ ձեզ հյուրասիրում են, բայց դուք արդեն չեք կարողանում ուտել, ապա երբեք ցույց չտաք բոլորիս ծանոթ ափը պարզելու ժեստը: Եթե մեզ մոտ դա նշանակում է ԲԱՎԱԿԱՆ Է, ապա հույների մոտ դա լրիվ այլ բան է ցույց տալիս`մոտավորապես նման բացատրությամբ` ‹‹Կերակուրը շատ համեղ է, բայց դուք էնպես էս վրաս ազդում, որ մեծ հաճույքով գլուխդ կփշրեի››: Այդ ժեստը նրանց մոտ անվանվում է  ‹‹մուտզա›› և շատ հին ծագում ունի:

3. Եթե հայտնվեք Աֆրիկյան երկրներում կամ Հրվ. Ամերիկայում, ապա ձեր գոհունակությունը երբեք չարտահայտեք բթամատը պարզելով: Դա մեզ մոտ բավարարվածության նշան է, իսկ այդ երկրներում լրիվ այլ բան է նշանակում: Այնտեղ դա կընկալվի որպես անհարգալից արարք, կնշանակի, որ դուք ձեր զրուցակցին թուլամորթ եք համարում:
         
4.Ֆիլիպիններում, Չինաստանում և Թաիլանդում երբեք մինչև վերջ մի կերեք ափսեի ողջ պարունակությունը: Եթե որոշ երկրներում ափսեում պատառ թողնելը կարող է վիրավորել հյուրընկալող կողմին, ապա ոչ այս երեք երկրներում: Եթե դուք մինչև վերջ եք ուտում հյուրասիրված կերակուրը, ցուցաբերում եք ծայրահեղ անհարգալից վերաբերմունք դիմացինների նկատմամբ:

5.Աստված չանի բարևեք որևէ մեկին Սաուդյան Արաբիայում, եթե նա հակառակ սեռի ներկայացուցիչ է: 2008 թվականին ձերբակալվեց մի ամերիկուհի զբոսաշրջիկ միայն այն բանի համար, որ արաբ տղամարդուց ինչ-որ վայրի տեղն էր փորձել ճշտել:

6.Չնայած այն բանին, որ զուգարանի թուղթը բավականին վաղուց է հայտնագործվել, մի շարք երկրներում դա մինչև այժմ շքեղություն է համարվում: Այդպիսի վայրեր  են Հնդկաստանը, Շրի-լանկան,  Աֆրիկյան երկրները: Այնտեղ զուգարանի թղթի ֆունկցիան կատարում է ձախ ձեռքը: Եվ տրամաբանորեն այն կեղտոտ է համարվում: Ձախ ձեռքով ուտել չի կարելի. և ոչ միայն նրա համար, որ դա հակասանիտարական է: Այլ համաձայն ավանդույթի սատանան ձախլիկ է եղել, և ձախով ուտելիս դուք վիրավորում եք այն տունը, որում գտնվում եք:

7.Զգույշ եղե նաև նվեր ընտրելուց: Օրինակ Չինաստանում երբեք ժամացույց չնվիրեք դիմացինին: Դա խորհրդանշում է մահը, կարող է առաջանալ այնպիսի տպավորություն, որ դուք ուզում եք ձեր զրուցակցի մահը: Կամ Բանգլադեշում երբեք նվերը սպիտակ թղթով չփաթեթավորեք կամ չնվիրեք սպիտակ ծաղիկներ, թե չէ պատասխանը կարող է շատ վտանգավոր լինել: Դա հարգանքի բացակայությունն է խորհրդանշում:

Դեռ շատ նման նյուանսներ կան: Սրանք միայն փոքր մասն են կազմում, ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս` որևէ տեղ մեկնելուց առաջ ծանոթացեք այդ ազգի առանձնահատկություններին: Հաճեծի ճանապարհորդություն եմ մաղթում:


       





Ավելացվել է ՝ 29.12.2011
Արդեն դիտել են : 1970 անգամ Sanchoo
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն