Forbes. 2012թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
01:23
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Աշխարհ

Forbes. 2012թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Մեր մոլորակի վրա ապրում է մոտ 7.1 մլրդ մարդ, բայց նրանցից 71-ն են, ովքեր ամենաշատ ազդեցությունն ունեն, գրում է Forbes-ը:

Forbes ամսագիրը դեկտեմբերի 5-ին հրապարակել է 2012 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակ, որում ընդգրկված են կառավարության ղեկավարներ, ֆինանսիստներ, բարերարներ և ձեռնարկատերեր, ովքեր իրավամբ ղեկավարում են երկիրը:

Ցուցակը կազմելիս քննարկվել են տարբեր կենսակերպ ունեցող հարյուրավոր մարդկանց թեկնածություններ, և նրանց իշխանությունը հաշվի է առնվել 4 մակարդակներում: Առաջին հերթին՝ շատ մարդկանց վրա ազդեցություն ունենալու հանգամանքը: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը (#5) ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների կամ աշխարհի բնակչության 1/6-րդի հոգևոր առաջնորդն է:

Մայքլ Դյուքը (#17)՝ Wal-Mart Stores-ի գլխավոր տնօրենը, իր ենթակայության տակ ունի 2 մլն աշխատողներ:

Հետո հաշվի են առնվել ամեն մի անձի կողմից ղեկավարվող ֆինանսական ռեսուրսները, ՀՆԱ-ն՝ պետության գլուխների դեպքում, իսկ ընկերությունների գլխավոր տնօրենների դեպքում՝ տվյալ ընկերության եկամուտները: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Կառլոս Սլիմ Հելուի (#11) դեպքում հաշվի է առնվել մեծ չափերի հասնող անձնական ունեցվածքը: Որոշակի օրինակներում, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդի (#7) դեպքում է, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վերջինիս ենթակայության տակ է գտնվում աշխարհի հայտնի նավթի պաշարների 20% - ը:

Ապա դիտարկվել է այն հանգամանքը՝ արդյոք անհատը իշխանություն ունի բազում բնագավառներում: Մի բնագավառում ազդեցություն ունենալը դեռ բավարար չէ:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը (#16) իշխանություն ունի, որովհետև նա քաղաքական գործիչ է, միլիարդատեր, լրատվական աշխարհի մագնատ և որովհետև նա խոշոր բարերար է:

Եվ վերջում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ թեկնածուները ակտիվորեն օգտագործում են իրենց իշխանությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (#3) բարձր հորիզոնականում է, որովհետև նա այդքան հաճախ է ցույց տալիս իր ուժը, ինչպես օրինակ ցուցարարներին կալանավորելիս:

Եվ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ տարին անընդմեջ միաձայն ընտրվել է ամսագրի խմբագիրների կողմից որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդ:

Երկրորդը աշխարհի ամենաազդեցիկ ու ամենաուժեղ կինը' Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է:

Հավելենք, որ այս ցուցակում ընդգրկվել են 71 հոգի:

Ներկայացնենք Forbes ամսագրի կազմած ամենաադեցիկ մարդկանց 20-յակը ֆոտոշարքով: 

1.Բարաք Օբամա

2. Անգելա Մերկել

3.Վլադիմիր Պուտին

4. Բիլ Գեյթս

5.Հռոմի պապ

6. Բեն Բերնանկե, ԱՄՆ դաշնային ռեզերվային բանկի նախագահ

7. Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ

8. Մարո Ձագի, ԵՄ Կենտրոնական բանկի նախագահ

9.Սի Ցզինպին, ՉԺՀ կոմկուսի ղեկավար

10.Դեվիդ Քեմերոն

11.Կառլոս Սլիմ Հելու

12.Սոնիա Գանդի, Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի նախագահ

13.Լի Կեքյան, ՉԺՀ փոխվարչապետ

14.Ֆրանսուա Օլանդ

15. Ուորեն Բաֆեթ, «Berkshire Hathaway»-ի գլխավոր տնօրեն

16.Մայքլ Բլումբերգ

17.Մայքլ Դյուք

18.Դիլմա Ռուսեֆ, Բրազիլիայի նախագահ

19.Մանմոհան Սինքխ, Հնդկաստանի վարչապետ

20.Սերգեյ Բրին և Լերի Փեյջ, «Google»-ի համահիմնադիրները



Ավելացվել է ՝ 08.01.2013
Արդեն դիտել են : 925 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն