Լավագույն տարիքն ամուսնական կյանք սկսելու համար
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
13:09
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Ապրելու արվեստ

Լավագույն տարիքն ամուսնական կյանք սկսելու համար



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Ամեն օր հարյուրավոր մարդիկ են ամուսնանում: Նրանցից  ոմանք շատ երիտասարդ են, մյուսները` միջին ու մեծ տարիքի:

Մինչդեռ վիճակագրությունը ցույւց է տալիս, որ նրանց մոտ 60%-ը դժբախտաբար ամուսնալուծվում են: Սոցիոլոգները պարզել են, որ ամուսնալուծությունների հիմնական պատճառը ամուսինների տարիքն է, ավելի ճիշտ նրանց հոգեբանական ու զգացմունքային հասունությունը, որին կինն ու տղամարդը հասնում են կյանքի որոշակի տարիքում:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամուսնանում են 23-ից 28 տարեկանում, հազվադեպ են ամուսնալուծվում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ 10 զույգերից միայն մեկ, երկուսն են այդ տարիքում ամուսնանում: Վերը նշված տարիքը համարվում է ամենահարմարը ամուսնական կյանք սկսելու համար, քանի որ այդ տարիքում արդեն ձեւավորվում է մարդու աշխարհայացքը, բնավորությունը, ավելի լավ են պատկերացնում ընտանեկան կյանքի նրբությունները:

Սակայն մյուս կողմից էլ 25 տարեկանը դեռեւս շարունակում է մնալ «հույսի» տարիք: Այդ տարիքում մարդիկ չեն հասցնում հիասթափվել ընտանեկան կյանքից ու պատրաստ են շատ ավելին զոհել միասին լինելու համար:

Ըստ վիճակագրության, այն զույգերը, ովքեր ամուսնանալուց առաջ որոշ ժամանակ միասին են ապրել, ավելի հեշտ են հարմարվում ամուսնական կյանքին, քան նրանք, ովքեր ամուսնանալուց առաջ ապրել են առանձին:


Ավելացվել է ՝ 06.09.2012
Արդեն դիտել են : 2189 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն