Forbes-ը տպել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
11:15
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Ամենա Ամենա

Forbes-ը տպել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Սառա Ջեսիկա Պարկերը  2010թ. մայիսից մինչև  2011 թ. մայիսը աշխատել են   30-ական միլիոն դոլար և համարվում են  Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները:  Ամերիկյան Forbes ամսագիրը երեքշաբթի տպագրել է տասը հայտնի ամենաշատ վարձատրվող կինոաստղերի ցուցակը:

Forbes-ի տվյալներով` Ջոլիի ֆինանսական վիճակի բարձրացմանն օգնել են  լրտեսական մարտաֆիլմ «Սոլտը» և «Զբոսաշրջիկ»  դրաման Ջոնի Դեպի հետ:  Չնայած երկու ֆիլմերն էլ ԱՄՆ-ում առանձնապես մեծ ժողովրդականությունչեն վայելել, այնուամենայնիվ հավաքել են  300 միլիոն և  280 միլիոն դոլար համապատասխանաբար, հիմնականում արտասահմանյան  դիտորդների հետաքրքրության շնորհիվ:

Սառա Ջեսիկա Պարկերի հաջողությունները  ավելի համեստ են `«Սեքսը մեծ քաղաքում-2» -ը ստեղծագործ խմբին բերեց  290 միլիոն դոլար:  «Մարդիկ երևի զարմացած են , քանի որ չգիտեն, որ Պարկերը, բացի կինոյում նկարահանվելուց, լավ վաստակում է իր պարֆյումերիայի վաճառքից  և գովազդից»,- պարզաբանեց  ընթացիկ տարվա ցուցակի հեղինակ Դորոտի Պոմերանցը:

Անցյալ տարվա նմանատիպ ցուցակը գլխավորել է Սանդրա Բալոկը, ով այժմ իներորդ տեղում է` 15-միլիոն դոլարով , հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Առաջին հնգյակում են Ջենիֆեր Էնիսոնը (28 միլիոն դոլար), Ռիզ Ուիզերպունը (28 միլիոն), Ջուլիա Ռոբերտսը (20 միլիոն):  Այնուհետև  Կրիստեն Ստյուարդը (20 միլիոն), ով խաղացել է վամպիրական «Սագա: Մթնշաղ: Խավարում» ֆիլմի շարունակության մեջ, Կետրին Հեյգլը (19 միլիոն) և  Կեմերոն Դիասը  (18 միլիոն): Ցուցակը եզրափակում է Մերիլ Ստրիպը, որի տարվա վաստակը 10 միլիոն դոլար է:

 



Ավելացվել է ՝ 17.09.2011
Արդեն դիտել են : 1999 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն