Աշխարհի ամենաբարձր IQ ունեցող մարդը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
23:06
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Ամենա Ամենա

Աշխարհի ամենաբարձր IQ ունեցող մարդը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Պարզվում է, որ աշխարհի ամենախելոք մարդը կին է: 
Նա մեր ժամանակակիցն է՝ Մերելին Վոս Սավանտ: Ապրում է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում: Նրա ինտելեկտի IQ գործակիցը 228 միավոր է: Այդ արդյունքը նա գրանցել է դեռևս 10 տարեկանում, որի շնորհիվ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ուղղակի նշեմ, որ 135 բալից ավելի IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն՝ 86-114 միավոր է:

Մասնագետները հաշվել են բոլոր ժամանակների ամենախելացի մարդկանց IQ-ները: 
Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, 
Գալիլեյի մոտ՝ 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ՝ 150,
 Բախի և Դարվինի մոտ՝ 140, 
Կոպեռնիկոսի մոտ՝ 130:

Մերելին Սավանտը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 11-ին: Նրա ազգանունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմաստուն»: Հոր և մոր կողմից նրա նախնիները հայտնի են եղել իրենց ինտելեկտով, ընդ որում նրա ծնողները համալսարան չեն ավարտել: Մերելինը նույնպես թողել է համալսարանը՝ սովորելով 2 տարի: Մերելինի հոր խոսքերով «համալսարանը դա վայր է, որտեղ կարելի է ձեռք բերել մասնագիտություն, բայց հնարավոր չէ զարգացնել ինտելեկտը»: Մերելինը ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ՝ այն մարդու, որն առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ-ն 180 միավոր է: Նրանք ունեն չափահաս տղա, որի IQ-ն 164 միավոր է: Մերելինի կարծիքով մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար: Բայց ճիշտ սնվելու դեպքում այն կարելի է մեծացնել միջինում 20%-ով:


Ավելացրել է Meri- ն


Ավելացվել է ՝ 25.03.2012
Արդեն դիտել են : 3270 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն