Աղջիկներ, որոնք ձգտում եմ ամուսնանալ հարուստ տղաների հետ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
21:12
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Աղջիկներ, որոնք ձգտում եմ ամուսնանալ հարուստ տղաների հետ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Աղջիկներ, որոնք ձգտում եմ ամուսնանալ հարուստ տղաների հետՇատ են մեր կյանքում աղջիկները, որոնք ձգտում եմ ամուսնանալ հարուստ տղաների հետ` լավ ապագա ունենալու համար: Դեռևս հին դարերից նկատելի հանագմանք է - "նմանը նմանին է ընտրում": Տվյալ դեպքում հարուստը իրեն կողակից ընտրում է հարուստի, աղքատը՝  աղքատին: Հակառակ "բաշխման" դեպքում այդ "սերը" դատապարտված է անարգանքի ու "ոչ հարգանքի" համենայն դեպս հարուստ ազգականների կողմից: Ու շատ հաճախ նման պարագաներում իսկական սերը պարտություն է կրում: Եթե ամուսնությունը կայանում է երկու տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների միջև, ապա հասարակության մի ստվար զանգված դա որակում է որպես շահադիտական ամուսնություն: Իսկ քանի որ մեզ մոտ սեփական կարծիքը ստորադասվում է հասարակության կարծիքին, ուստի ընտանիքի ներսում էլ սկսվում են այդ տարաձայնությունները: Սա ոչ միշտ, այլ այն դեպքում, երբ ամուսնությունը իրոք եղել է շահադիտական: Իսկ եթե ամուսնության հիմքում ընկած է իրոք սերը, իսկական սերը, ապա այստեղ ոչ մի դեպքում սոցիալական ոչ մի տարբերություն, ոչ մի կարծիք ի զորու չէ բաժանել սիրող սրտերը: Ամեն դեպքում, եկեք ընդունենք, որ Հայաստանում այդ սոցիալական բևեռացումն այս առումով այնքան արտահայտված չէ, որքան մյուս երկրներում, հիմնականում Եվրոպայում։ Գուցե ներկա պահին այդ բևեռացումը հենց ձևավորման փուլում է, բայց, համենայն դեպս, մինչև հիմա այստեղ դժվար է հստակ սահմաններ անցկացնել հարուստների ու աղքատների միջև՝ չհաշված մեծահարուստներին, որոնք մեր երկրում, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, իսկ մնացած խավերը, որոնք իրարից կտրուկ չեն տարբերվում, հիմնականում իրար վերաբերվում են որպես հավասարը հավասարի։ Հետևաբար, այդ հողի վրա առաջացող խնդրիներն էլ մեր երկրում պետք է որ ավելի քիչ լինեն, հատկապես, որ Հայաստանում մարդիկ սովորականից ավելի արագ ու հաճախակի են վերուվար անում սոցիալական աստիճանների վրա։ Սրանից ելնելով՝ «Կյանքը աստիճան է» հայտնի ասացվածքը Հայաստանի դեպքում վերաձևակերպվում է՝ դառնալով. «Կյանքը վերելակ է:
Այսպիսով հարգելի աղջիկներ սիրեք մարդու հոգին այլ ոչ թե տղայի հարուստ լինելուն:


Ավելացվել է ՝ 23.05.2013
Արդեն դիտել են : 1621 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն