ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
04:57
                



Երազահան Թ ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ


<< Վերադառնալ հետ 





ԹԱԳԱՎՈՐ
դիրքի բարձրացում.Թագավորին ողջունելը փառք է

ԹԱԳՈՒՀԻ
ժառանգություն


ԹԱԿԱՐԴ
Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է։ Թւսկարդ լարելը նշանակում Է, որ ձեր նպատակին հասնելու համար դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է։

ԹԱԿՈՑ
Երազում թւսկոց լսելը նշանակում Է վտանգի նախազգուշացում։ Եթե թակոցը
ձեզ վախեցրել Է, ապա դուք չեք կարող խուսափել վտանգից։



ԹԱՂՈՒՄ
Եթե դուք ներկա գտնվեք ուրիշի թաղմանը, ապա երազը կանխատեսում է մոտ մարդու մահ։ Հարազատ մարդու կամ կարևոր ինչ որ մեկի թաղմանը ներկա գտնվելը նշանակում է, որ դուք կհարստանաք։ Երազում ձեր թաղումը տեսնելը մեծ հաջողության և երկարակեցության նշան է։

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐ
Երազում թանկարժեք իրեր տեսնելը նշանակում է հարազատներից լավ լուր լսել։ Երազում իրեր գնելը նշանակում է տառապել ձեր իսկ մեղքով։ Նվեր ստանալը նախազգուշացում է այն մասին, որ ձեզ շրջապատում են կեղծավոր մարդիկ։ Կոտրված, վնասված կամ քարերը կորցրած զարդերը կորստի, անհաջողության, մեծ ապրումների նշան է։ Երազում կրել զարդերով զարդարված հագուստ նշանակում է հաջողություն, մեծ փոփոխություններ և հասարակության մեջ հաստատուն դիրքի ձեռք բերում։

ԹԱՇԿԻՆԱԿ
Երազում մաքուր թաշկինակ տեսնելը սիրելիի հավատարմության նշան է։ Կեղտոտ, ճմրթված, պատռված թաշկինակը նախազգուշացնում է խաբեությանն անհավատարմության մասին։

ԹԱՏՐՈՆ, ԽԱՂԱՏՈՒՆ
Երազում թատրոն, խաղատուն տեսնելը կանխատեսում է անսպասելի միջադեպ, որի հետևանքում ձեզ կխաբեն կամ դուք կկորցնեք ձեր գումարը։

ԹԱՔՆՎԵԼ, ԹԱՔՑՆԵԼ
Եթե երազում տեսնում եք, որ ինչ որ մեկից թաքնվում եք կամ ինչ որ բան եք թաքցնում, ապա ձեր խիղճը մաքուր չէ, դուք թաքցնելու բան ունեք։ Այսպիսի երազը ձեզ խորհուրդ է տալիս զգուշանալ, կանխատեսում է դժվարություններ ևխոչընդոտներ։

ԹԵՅ
Երազում ընտանիքի անդամների հետ թեյ խմելը բարեկեցության նշան է։ Երազում թեյ թափելը կանխատեսում է վատ նորություն ստանալ։

ԹԵՐԹ
Երազում թերթ կարդալը նշանակում է նորություն, բամբասանք կամ խաբեություն։

ԹԻԹԵՂ
Երազում թռնող թիթեռ տեսնելը նշանակում է, որ դուք շուտով հաճելի նորություն կստանաք։

ԹԽՎԱԾՔ
Երազում թխվածք պատրաստելը նշանակում է ուրախություն և եկամտաբեր
գործարքից մեծ եկամուտներ ստանալ։ Երազում թխվածք ուտելը նշանակում է ինչ որ մեկի հետ հանդիպում կամ ճանապարհ։

ԹՄԲՈՒԿ
Երազում թմբուկ տեսնելը նշանակում է կեղծիք կամ խաբեություն ընկերների | հետ հարաբերություններում։ Եթե դուք թմբուկի ձայնը լսում եք հեռվում, ապա | ձեր հարազատներից մեկը վտանգի մեջ է և ձեր կարիքն ունի։

ԹՄՐԱԴԵՂ
Երազում թմրադեղերի ազդեցության տակ գտնվելը նշանակում է հուսալքություն և խաբեբաների լարած ծուղակ։

ԹՇՆԱՄԻ
Երազում թշնամուն տեսնելը ձեզ համար՝ լավ, իսկ նրա համար վատ նշան է։ Եթե թշնամին ծանոթ մարդ է, ապա երազը կանխատեսում է դժվարին գործի բարեհաջող ավարտ։

ԹՂՆԵԼ
Երազում թռնել հաջողության կամ մեծ նպատակների նշան է։ Թռնել և ընկնելը I վտանգի, գործերում անախորժությունների և անհաջողության նշան է։ , Երազում թևերով թռնելն ավելի լավ է, քան առանց թևերի։ Այս դեպքում այն 1 նշանակում է աջակցություն։ Երազում չափազանց բարձր թռնելը նշանակում
է, որձեր երազանքներն անիրագործելի են։

ԹՌՉՈՒՆՆԵՐ
Թռչունները միշտ խորհրդանշում են նորություն ստանալ կամ հյուրեր ընդունել։ Երազում սավառնող թռչուն տեսնելը նշանակում է նորություն ստանալ։ Եթե թռչունը սպիտակ գույնի է, ապա լավ նորություն է սպասվում, եթե սև գույնի, ապա հակառակը։ Երազում որքան վառ գույնի է թռչնի փետրավորումը, այնքան ավելի մեծ երջանկություն և բարեկեցություն է կանխատեսում այդերազը։

ԹՎԵՐ
Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր և անհանգստություն։ Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երևույթի յուրօրինակություն։ Երկուսը նշանակում է երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն։ Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում։ Չորսը կանխատեսում է փոփոխություններ, պայմանների նորացում։ Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է։ Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա։ Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են։ Յոթ թիվը նշանակում է երջանկություն և բարեհաջող մեկնում։ Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին։ Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ և դյուրաբորբոք բնավորությունը, որի հետևանքները ձեզ համար բարենպաստ չեն։ Տասը ինչ որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է։ Երազում ինչ որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ։

ԹՐԹՈՒՌ
Երազում թրթուռ տեսնելը նշանակում է անախորժություն, խաբեություն, դավաճանություն, չարակամների կողմից լարած ծուղակներ։

ԹՈՒԹԱԿ
Երազում թութակ տեսնում են նրանք, ովքեր չափից ավել են վստահում։ Այսպիսի երազը նշանակում է խաբեություն կամ դատարկ խոսակցություն։

ԹՈՒՂԹ
Երազում մաքուր թուղթ տեսնելը հիվանդության, հոգսերի, անհանգստության նշան է։ Աև գույնի թուղթը մահվան կամ վատ լուրի նշան է։ Գունավոր թուղթը լավ նորության նշան է։

ԹՈՒՅՆ
Թույն տեսնելը կյանքին սպառնացող վտանգի նշան է, իսկ խմելը՝ վիրավորանքի, տխուր սիրո։

ԹՓՈՒՏ
Թփուտներ տեսնելը կամ դրանց մեջ գտնվելը գործերի մեջ խոչընդոտների
նշան է։ Ծաղկող թփուտը՜ փոխադարձ սիրո և գործերում հաջողության նշան է։
Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏