ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
18:40
                



Երազահան - Կ ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ


<< Վերադառնալ հետ 



ԿԱՀՈՒՅՔ
Երազում կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը։ Երազում ձեր տան կահույքը որքան լավ և ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը։ Երազում նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու ճահ։

ԿԱՂ
Երազում կաղ լինելը նշանակում է գործերում խոչընդոտների հանդիպել։ Երազում կաղ մարդու տեսնելը նշանակում է գործերի հետաձգում։

ԿԱՅԱՐԱՆ
Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում։ Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք։

ԿԱՇԻ
Երազում կաշի տեսնելը կամ կրելը եկամտաբեր գործի կամ խոշոր շահումի նշան է։ Երազում մաշկի վրա կաշին զգալը նշանակում է եկամուտ և տանն առատություն։ Սեփական մաշկը տեսնել գեղեցիկ, հարթ և մետաքսանման գոհունակության, ուրախության և ստեղծագործական հաջողության նշան է. իսկ թառամած, կնճռոտվածևչոր մաշկը՝ անհաջողության։

ԿԱՌՈՒՑԵԼ
Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ։ Մեծ
շինարարություն սկսելը մեծ հույսերի նշան է։



ԿԱԹ
բեզմնավորություն


ԿԱՆԱՉ 
սիրային բուռն արտահայտություն




կատաղություն
Եթե երազում դուք կատաղել եք և չեք կարողանում կառավարել ձեր արարքները, ապա ձեզ սպասվում են շատ դժվարություններ, դուք կարող եք դառնալ դժբախտ պատահարի զոհ։

կատու
Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ։ Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն։ Սև կատու տեսնելը դժբախտության նշան է։

կարագ, յուղ
Երազում թափված յուղ տեսնելը կամ յուղով պատված լինելը լավ ժամանցի, նորությունների, հանդիպման, նվերների ստացման մասին է վկայում։

կարդալ
Երազում կարդալը նշանակում է կարևոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ, որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալուհամար։

կարել
Երազում կտոր ձևելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է։ Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ։

կարկուտ
Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում կամ անսպասելի վտանգ։ Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք և հաջողություն։

կեղծ
Երազում կեղծ փաստաթղթերից օգտվելը նշանակում է մեծ վտանգ կամ հետապնդում արդարադատության կողմից։

ԿԵՐՈՒԽՈՒՄԱՆԵԼ
Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք կամ կհիվանդանաք։

ԿԻՆ
Կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր երազը վեճերի նախանշան է։ Երազում կինն ինքն իրեն մերկ տեսնելը անարգանքի և նվաստացման նշան է։ Երազում կնոջը համբուրելը տխրության և հիասթափության նշան է։ Աղոթող կին տեսնելը դժբախտության մեջ մխիթարանքի նշան է, հղի կին տեսնելը՝ հոգսերի, երեխան գիրկը կին տեսնելը՜ մեծ հոգսերի և դժվարությունների նշան է։

ԿԻՏՐՈՆ
Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է։ Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ
Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային
արկածներ։ ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է։ Կեղտոտ, պատռված կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք։

ԿԿՈՒ
Երազում ձայն հանող կկուն միայնության և դժբախտ ընտանեկան կյանքի նշան է։

ԿԱԱԽՔ, ԳԱՆԳ
Երազում կմախք կամ գանգ տեսնելը նշանակում է անհաջողություն, գործերի կամ հարաբերությունների անհաջող ավարտ։

ԿՅԱՆՔ
Երազում ուրիշի կյանք տեսնելը նշանակում է փոփոխություն։

ԿՈՇԻԿ
Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ կամ աշխատանքի բնույթ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք և զուգընկեր եք փնտրում։ Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի։ Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է և այլևս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը։

ԿՈՆ
Երազում կոն հավաքելը նշանակում է հարստություն կամ մեծ գումարի ստացում իրադարձությունների բարեհաջող ընթանալու արդյունքում։

ԿՈՆՖԵՏ
Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ և կյանքի վայելում։ Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է։

ԿՄՃԹԵԼ
Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին։ Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել։

ԿՏՈՐ
Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք։ Երազում կտոր չափելը նշանակում է ճանապարհ։ Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն։ էժանագին և կոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է։

ԿՏՐԵԼ
Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն։ Երազում ինչ որ բան կտրել և դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ որ աշխատանքի ավարտ։ Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր։

ԿՐԱԿ
Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում։ Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը և չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվողձեր պայքարը։

ԿՐԱԿԵԼ
Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է։ Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք։ Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը՝ հիասթափության։

ԿՐԻԱ
Երազում կրիա տեսնելը համբերության, դանդաղ իրադարձության նշան է։
Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏