ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
01:13
                



Երազահան Գ ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ


<< Վերադառնալ հետ 


ԳԱՅԼ
Երազում գայլ տեսնելը թշնամության, չարության և դաժանության նշան է։

ԳԱՆՁ
Երազում գանձ տեսնելը նշանակում է ուրախություն, որին կհաջորդի տխրություն։ Երբեմն երազում գանձ տեսնելը նշանակում է, որ ձեր իդձերը չեն իրականանա։

ԳԱՐՈՒՆ
Երազում գարունը լավ փոփոխությունների նշանէ։

ԳԱՎԱԹ
Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։

ԳԵՏ
Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։

ԳԵՐԵԶՄԱՆ
Երազում գերեզման տեսնելը նշանակում է մեղքի զգացում։ Երբեմն այն կանխատեսում է դատական գործում մասնակցություն։

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ
Երազում մռայլ և վատ եղանակին գերեզմանատանը հայտնվելը նշան է այն բանի, որ աշխատավայրում կամ անձնական կյանքում հանգամանքների բարելավման ձեր հույսերը սին են։

ԳԻՆԻ
Երազում գինի տեսնելը մեղքի նշան է։ Եթե դուք մի փոքր գինի եք խմել փոքր գավաթից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, իսկ եթե շատ եք խմել, ապա սպասվում է անհաջողություն կամ դժբախտ պատահար։ Գինի վաճառելը վեճի նշան է։ Գինով լի շիշը կոտրելը անհանգստությունից ազատվելու նշան է։ Սիրահարներին այսպիսի երազը կանխատեսում էանկառավարելիկիրք։

ԳԻՐՔ
Երազում գիրք թերթելը պատվախնդրության, նոր ծանոթությունների և երազանքների նշան է։ Գրքեր տեսնելը կամ կարդալը նշանակում է, որ դուք շուտով կարևոր նորություն կստանաք։ Գրքեր կորցնելը կամ պատռելը անցյալը մոռացության մատնելու նշան է։

ԳԼԽԱՐԿ
Երազում գլխարկ կրելը նշանակում է, որ դուք շուտով կարևոր գործ պետք է նախաձեռնեք։ Նոր գլխարկ տեսնելը կան կրելը նոր նախաձեռնության սկիզբ է։ Հնամաշ կամ ճմրթված գլխարկ տեսնելը կանխատեսում է աշխատանքում անհաջողություններ և անախորժություններ։

ԳԼՈՒԽ
Երազում մեծ գլուխ տեսնելը զգուշացնում է, որ ինչ որ մեկը ձեզ կգայթակղի վատ արարք կատարելու։ Փոքր գլուխը նշանակում է հուսահատություն, վիրավորանք, անարգանք։ Երազում երկու գլուխ ունենալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի պատվով հաղթահարել դժվար և նուրբ իրադրությունը։ Երազում բազում գլուխներ ունենալը մեծարանքի, իշխանության, մեծ հեղինակության նշան է։

ԳՆԱՑՔ
Գնացքի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է շարժում դեպի առաջ, դեպի նպատակների իրականացում, ինչպես նաև ժամանակի շարժ։ Եթե Երազում տեսնում եք, որ գնացքը շարժվում է ձեր ուղղությամբ, ապա ձեզ սպասվում է հաճելի և անհրաժեշտ մարդու հետ հանդիպում։ Երազում գնացքի վթարը նշանակում էձեր բոլոր նպատակների և հույսերի փլուզում։

ԳՆՉՈՒ
Գնչուների մասին երազը կանխատեսում է անհաջողություններ և նյութական կորուստ։ Չափազանց վատ է այն երազը, որտեղ գնչուն կամ գնչուհին կփորձի խլելձեզանիցձեր դրամապանակը։

ԳՈՂԱՆԱԼ
Հասարակական վայրում գողություն անելը նշանակում է սննկացում, հարազատներից գողություն անելը՛ շուտափույթ ամուսնություն։ Երազում
ինքն իրենից գողանալը սննկացման և կորուստների նշան է։

ԳՈՐՕԵԼ
Երազում շուղերով գործելը համբերության նշան է, որը ձեզ հաջողություն կբերի։ ՀԵլունով գործելը նշանակում է, որ դուք կյանքում հեշտ ուղիներ չեք փնտրում։

ԳՈՐՏՆՈՒԿ
Երազում գորտնուկ տեսնելը նշանակում է անախորժություն։ Սակայն ձեզ վրա շատ գորտնուկներ տեսնելը լավ նախանշան է։ Այն կանխատեսում է հարստություն, նորության ստացում, որը կուրախացնի ձեզ։

ԳՏՆԵԼ
Երազում ինչ որ օգտակար իր գտնելը հույսի նշան է, որ կիրականանա ձեր երազանքը կամ կբարելավվի ծեր կարգավիճակը։ Երազում ինչ որ կոտրված կամ անօգուտ իր գտնելը անհաջողության ևծրագրերի խափանման նշան է։

ԳՈՒՅՆԵՐ
Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։

ԳՈՒՇԱԿՈՒՀԻ
Երազում գուշակուհու գուշակություն լսելը նշանակում է անհաջողություն։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշին գուշակություն անում նշանակում է վւստ կամ լավ լուր լսել։

Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏