ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
13:33
                



Երազահան Ա ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ


<< Վերադառնալ հետ 



Ա

ԱԳՌԱՎ
Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք Է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։



ԱԹՈՌ
Երազում աթոռին նստելը նշանակում Է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։



ԱԼԲՈՄ
Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը, նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, ով այնուհետևկդառնաձեր սիրելին։


ԱԾԵԼԻ
Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։



ԱԿԱՆՋՕՂ
Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։



ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։


ԱՂԱՎՆԻ
Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։



ԱՂԲ
Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։



ԱՂՋԻԿ
Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։'



ԱՂՎԵՍ
Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։



ԱՂՔԱՏ
Երազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն ևհիասթափություն ապրել։



ԱՄԱՆՈՐ
Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն ևնոր հաջողություններ



ԱՄԱՌ
Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։



ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։



ԱՄՈՒՍԻՆ
Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն գեղեցիկ ևառողջ տեսնելը երջանկության նշահ I



ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն ևշահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ ևվիրավորանք։



ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ)
Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար՜ ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ ևվտանգ։



ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։



ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։



ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։



ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։



ԱՆԱՊԱՏ
Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։



ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ
Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացածեկամտի համար։


ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ
Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգործեր ևսին հույսեր։



ԱՆԴՈՒՆԴ
Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության ևհոգսերի նշան է։



ԱՆԻՎ
Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։



ԱՆԾԱՆՈԹ
Երազում անծանոթները կամ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները կամ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։



ԱՆԿՈՂԻՆ
Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ ընկերներից ինչ որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզկայցելիձեր ընկերը։



ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։

ԷՋ 2 >>

Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏