ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
03:48
                



Axcanner2 ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ



ՍՄԲՈՒԿՈՎ ՍՆԿՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.

սմբուկ – 1հատ, փոքրիկ,
ձիթապտղի յուղ – 3 ճ.գ.,
շամպինիոն – 100 գ,
հազարի թերթիկներ – 500գ,
կտրատած համեմ – 1.5 ճ.գ.,

բոված, ծեծած պնդուկ – 1 ճ.գ.,

ձիթապտղի յուղ – 3 ճ.գ.,
քունջութի յուղ – 1 թ.գ.,
սոյայի սոուս – 2 թ.գ.,
քացախ – 1 ճ.գ.,
շաքարավազ – 1/2 թ.գ.,
պղպեղ

Սմբուկը բարակ շերտատել,  2-3 րոպե տապակել երկու կողմից: Սառեցնել: Սունկը կտրատել և սմբուկի յուղով տապակել  3-4 րոպե մինչև փափկի: Սունկւ ձեթից հանել, թողնել քամվի, սառեցնել: Հազարի լվացած թերթիկները շարել մեծ ափսեի մեջ, վրամ համեմ և ծեծած պնդուկ  ցանել: Պատրաստել թանձրահյութը. խառնել քացախը, շաքարավազը, սոյայի սոուսը, քունջութի և ձիթապտղի յուղերը: Լցնել սմբուկի և սնկի վրա և անմիջապես մատուցել:


ՆԱՐԻՆՋՈՎ ԱՂՑԱՆ

2 փունջ հազար, 4 նարինջ, 2 ճ/գդալ կիտրոնի հյութ, 1 ճ/գդալ շաքարի փոշի, 6 ճ/գդալ բուսայուղ, 1  ճ/գդալ ֆլերդորանժ ջուր, աղացած սև պղպեղ, աղ

Մաքրել երեք նարինջը, զգուշորեն հեռացնել կորիզները, ամեն շերտը բաժանել երկու մասի: Հազարի թերթիկները լավ լվանալ և չորացնել: Աղցանամանի մեջ տերևները գեղեցիկ շարել, մեջտեղում դնել նարնջի շերտերը: Ամանի մեջ խառնել  աղը, սև պղպեղը, կիտրոնի հյութը, շաքարի փոշին, մեկ քառորդ նարնջի հյութը, բուսայուղը, ֆլերդորանժ ջուրը և լցնել աղցանի վրա: Սառեցնել: Աղցանը խառնել միայն մատուցելուց անմիջապես առաջ:


ՉԻՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

2 գլուխ սոխ, 1 տուփ մարինացված սունկ, 8 քաղցր պղպեղ ( կանաչ, դեղին, կարմիր), 1 տուփ բրնձի ձողիկներ, 1 ճ/ գդալ սոյայի սոուս, աղ, սև պղպեղ

Բրնձի ձողիկները կես ժամով թողնել սառը ջրի մեջ մինչև փափկեն: Տապակել սոխը, ավելացնել քամած սունկը, 10 րոպե անց լցնել մանրացրած պղպեղը, մոտ 20 րոպե շոգեխաշել: Քամել բրնձի ձողիկները: Լցնել մնացած տապակվող մթերքի վրա, 3 րոպե ևս շոգեխաշել, լավ խառնել, համեմել աղով, պղպեղով, սոյայի սոուսով:


ԱՂՑԱՆ «ԿԱՆՆ»

2  պինդ խաշած ձու, 15գ. Նրբերշիկ, 50գ. կանաչ ոլոռ, 50գ. մայոնեզ, աղ, մանանեխ, 1 կիտրոն, աղացած պղպեղ

Մայոնեզին խառնել կիտրոնի հյութը, մանանեխը, աղը, աղացած պղպեղը: Խառնել, այս զանգվածի մեջ լցնել կտրատած նրբերշիկները, ձվերը, կանաչ ոլոռը և ևս մեկ անգամ խառնել:


ՄՍՈՎ, ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԱՂՑԱ

4 բաժնի համար. 300 գ տապակած միս, 500գ. մակարոն, 100-ական գ. գազար, լոլիկ, սունկ, 50 գ. նեխուրի արմատ, 30 գ. բուսայուղ, 1 ձու, 50 գ. պանիր, 1 կիտրոնի հյութ, աղ, պղպեղ:

Մակարոնը եփել աղաջրի մեջ, քամել, սառը ջրով ցողել: Մաքրած և խորանարդիկներով կտրատած գազարը, սունկը, նեխուրը աղաջրում թեթևակի խաշել, ավելացնելով բուսայուղը: Ջուրը քամել, բանջարեղենը սառեցնել: Միսը կտրատել, պղպեղ անել: Մայոնեզըի կեսը բացել բանջարեղենի արգանակով, ավելացնել աղ և կիտրոնի հյութ: Մյուս կեսը լցնել բանջարեղենի, մակարոնի և մսի վրա: Աղցանի վրա լցնել արգանակով բացած մայոնեզը, զարդարել լոլիկի և ձվի շերտերով, քերած պանրով:


ՍՊԱՆԱԽՈՎ, ՍԽՏՈՐՈՎ ԱՂՑԱՆ

250գ. սպանախ, 15 գ. քացախ, 2 գ. սխտոր, աղ, պղպեղ, քացախ ըստ ճաշակի:

Սպանախը մաքրել, լվանալ, խոշոր կտրատել, լցնել եռացող աղաջրի մեջ, եփել: Քամել, սառեցնել: Լցնել աղցանամանի մեջ, աղ և քացախ անել: Առանձին մատուցել ճզմած սխտորը:

Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏