ArmenianPortal.com
Հայկական Պորտալ

Շաբաթ
10.12.2016
11:48
                
Աղցաններ ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

Պորտալի Բաժիններ

Էվակուատորի ծառայություն

  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար

  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար

Օրվա լրահոս

Հոդվածներ

Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ

Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում

Համակարգչային դասընթացներ

Լեզուների դասընթացներ

Հաշվապահական դասընթացներ

Դիզայներական դասընթացներ

Գործավարության դասընթացներ

Բանկային գործի դասընթացներ

Մարքեթինգի դասընթացներ

Մատնահարդարման դասընթացներ

Դիմահարդարման դասընթացներ

Կոսմետոլոգիայի դասընթացներ

Վարսահարդարման դասընթացներ

Մերսման դասընթացներ

<< Վերադառնալ հետ

ԱՂՑԱՆ «ՍԻՑԻԼԻԱ»

Բաղադրիչներ.
խնձոր – 1 հատ,
նեխուրի ցողուն (քարաուզ) – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
մարինացված շամպինիոն,
ձիթապտուղներ – մի բուռ,
ձու – 1 հատ,
սև պղպեղ, աղ,
մայոնեզ,
ձիթապտղի յուղ – 1 ճ.գդ.,
ընկույզ

Խնձորը մաքրել, միջուկը հեռացնել, խորանարդաձև կտրատել: Նեխուրի ցողունը մանր կտրատել, ձիթայուղով դաղել: Լոլիկի կեղևն ու սերմերը հանել, շերտերով կտրատել: Աղ, պղպեղ ցանել, խառնել: Մայոնեզ լցնել վրան, եթե չեք սիրում, համեղ է նաև առանց մայոնեզի: Զարդարել ձիթապտուղներով և ձվի շերտերով: Կարելի է նաև մի քանի կիսած ընկույզի միջուկ ավելացնել:

ԱՂՑԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ

Բաղադրիչներ.
ապխտած ձուկ – 300 գ,
վարունգ - 200 գ,
լոլիկ –  150 գ,
կարտոֆիլ – 400 գ,
կանաչ սոխ – 1 փունջ,
հազար - 1 փունջ,
մայոնեզ – ըստ ճաշակի

Ապխտած ձկան փշերը, կաշին հեռացնել: Ձուկը, լոլիկը, վարուգը, խաշած կարտոֆիլը փոքր խորանարդիկներով կտրատել: Ավելացնել մանր կտրատած կանաչին և հազարի տերևների կեսը: Բոլոր բաղադրիչները խառնել, մայոնեզ ավելացնել: Մատուցվող ափսեի մեջ դնել հազարի մնացած տերևները, վրան բլրակի պես տեղադրել աղցանը:

ԲՈՒՐԱՎԵՏ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
սպիտակ բատոն – 200 գ,
հավի կրծքամիս – 250 գ,
պանիր – 150 գ,
վարունգ – 300 գ,
սոխ – 150 գ,
հազար – 1 փունջ,
սոուսի համար.
բուսայուղ – 4 ճ.գդ.,
սխտոր – 3 պճեղ,
քացախ – 1 ճ.գդ., 6%
աղ, պղպեղ

ՍՄԲՈՒԿՈՎ ԱՂՑԱՆ

100 գ. սմբուկ, 60 գ. լոլիկ, 2 գ. սխտոր, 20գ. բուսայուղ, աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի, քացախ:

Սմբուկը դնել թավայի մեջ և առանց յուղի խորովել: Սառչելուց հետո մաքրել, մանրացնել, խառնել ճզմած սխտորի հետ: Բուսայուղը խառնել քացախի, աղի պղպեղի հետ, լցնել աղցանի վրա և զգուշորեն խառնել: Սմբուկի շուրջը շարել լոլիկի շերտերը և զարդարել մանր կտրատած մաղադանոսով:

ԼՑՈՆԱԾ ՁՈՒ

2 ձու, սխտոր, աղ, սամիթ, մայոնեզ

Ձուն պինդ խաշել: Վրան սառը ջուր լցնել, կեղևը մաքրել, երկու հավասար կես անել: Զգուշորեն հեռացնել դեղնուցները, տրորել, ավելացնել ճզմած սխտոր, սամիթ և մայոնեզ: Այս ամենը լավ խառնել, թեյի գդալի օգնությամբ դնել սպիտակուցների մեջ: Կարելի է նաև հետևյալ լցոնն օգտագործել. Ապխտած ձկան կտրատած փափկամիս, սոխ. Սխտոր, դեղնուց, պանիր և մայոնեզ:

ԳԱԶԱՐԸ ԿՈՐԵԱԿԱՆ ՁԵՎՈՎ

500 գ. գազար, բուսայուղ, կարմիր կծու պղպեղ, սխտոր, աղացած համեմ, քացախ և սոյայի սոուս

Գազարը հատուկ քերիչով քերել, դնել ափսեի մեջ, աղ անել: Թավայի մեջ բուսայուղը տաքացնել: Գազարին բլրակի ձև տալ, մեջը փոս անել, այնտեղ լցնել կարմիր կծու պղպեղը, վրան լցնել տաքացած բուսայուղը: Այս ամենը խառնել: Ավելացնել քերած սխտորը, աղացած համեմը, մի քիչ սոյայի սոուս և քացախ:

ՎԻՆԵԳՐԵՏ

4-5 խաշած կարտոֆիլ, 1-2 խաշած գազար, 1 խաշած ճակնդեղ, 2 թթու վարունգ, կանաչ սոխ, աղ, բուսայուղ

Խաշած կարտոֆիլը,  խաշած գազարները, ճակնդեղը մաքրել, կտրատել խորանարդաձև: Աղ և բուսայուղ լցնել: Ավելացնել կտրատած կանաչ սոխը, կարելի է կանաչիով համեմել ըստ ցանկության:

ՄՐԳԱՅԻՆ ԱՂՑԱՆ

2-3 բանան, 1 խնձոր, 1 նարինջ, 2 կիվի, 1 ճաշի գդալ շաքարավազ

Խնձորը խոշոր քերիչով անցկացնել, բանանը ձողիկների պես կտրատել, կիվին օղակների վերածել,  նարինջը` մանր խորանարդիկների: Այս ամենը խառնել, վրան շաքարավազ ցանել:

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ, ՎԱՐՈՒՆԳՈՎ ԱՂՑԱՆ

Կարտոֆիլ – 350 գ,
յուղազրկված յոգուրտ – կես բաժակ,
մանր կտրատած սամիթ – 1ճաշի գդալ,
համեմի աղացած սերմ – կես թեյի գդալ,
կիտրոնի թարմ հյութ – 1 ճաշի գդալ,
1 խոշոր վարունգ

Կարտոֆիլի կեղևը մաքրել, կտրատել մոտ 1 սմ-անոց կտորների, եփել հինգ րոպե: Քամել, անցկացնել սառը ջրով, չորացնել:

Վարունգը կիսել, սերմերը հեռացնել, կարտոֆիլի չափերով կտրատել:Սամիթը, համեմի սերմը, յոգուրտը, կիտրոնի հյութը խառնել առանձին ամանի մեջ:

Ստացված սոուսը լցնել վարունգի և կարտոֆիլի վրա, աղ, պղպեղ անել:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՂՑԱՆ

200գ պանիր,
3-4 կանաչ խնձոր,
4-5 խաշած ձու,
1 գլուխ սոխ,
մայոնեզ

Պանիրը բարակ, երկար շերտերով կտրատել:
Խնձորի կեղևը և միջուկը հեռացնել և պանրի նման բարակ կտրատել:
Ձուն խոշոր քերիչով անցկացնել:
Սոխը կիսալուսնաձև կտրատել, կարելի է կիսել մեջտեղից, ավելի մանրացնել:
Մեծ ափսեի մեջ շերտ առ շերտ շարել և ամեն շերտի վրա մայոնեզ քսել: Այսպես, մի շերտ քերած ձու, պանիր, սոխ – մայոնեզ քսել: Հետո նորից ձուն, ապա` խնձորը և սոխը: Նորից մայոնեզ քսել, պանիր դնել: Այսպես հերթագայել շերտերը մինչև  մթերքը վերջանա: Ցանկալի է, որ վերին շերտը պանիր լինի: Նորից մայոնեզ քսեել, քերած դեղնուցով զարդարել: Թողնել, որ համերը միախառնվեն:

Կարելի է նաև զգուշորեն բաղադրիչներն ու մայոնեզը խառնել այնպես, որ չփշրվեն «ձողիկները»: Բլրակի պես լցնել աղցանամանի մեջ և վրան քերած դեղնուց լցնել: Աղցանը թե համեղ է, թե հագեցնող:

jkll;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;

Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏